16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ընդդիմադիր լրագրող է անհետացել

Ադրբեջանական ինտերնետային  միակ անկախ հեռուստաալիքի` Meydan TV-ի լրագրող Շիրին Աբբասովը նախօրեին անհետացել է: Այդ մասին հայտնել է հեռուստաալիքի կայքը: Նշվում է, որ նա գնացել է համալսարան` դասի եւ չի վերադարձել: Նրա հեռախոսն անջատված է, եւ նա կապի դուրս չի եկել հարազատների ու գործընկերների հետ: Կարծիքներ կան, որ Աբբասովին առեւանգել են, քանի որ վերջինն ակտիվ կերպով […]

«Դու ով ես, որ քեզ ծեծեն …». Ժողովուրդ

Ազգային ժողովում լրագրողները պատգամավոր Մհեր Սեդրակյանին հիշեցրել են, որ իր անվան հետ է կապվում Էրեբունի համայնքի բնակիչներից մեկի` Վահրամ Մարտիրոսյանի ընտանիքին ծեծի ենթարկելը: «Դուք հավատո՞ւմ եք տենց բանի: Ես էդ անձին չեմ ճանաչում: Երկու-երեք տարի ապրել է այդ թաղամասում, բայց ես նրան երեւի չեմ էլ տեսել … Եթե երեխու մորը խփում են գետնին, եւ երեխեն […]

Թուրքիայում զինամթերքի պահեստ է պայթել /վիդեո/

Թուրքիայում երեկ` տեղական ժամանակով ժամը 14:00-ին պայթել է քրդերով բնակեցված Դիարբեքիրի Սիլվան թաղամասում տեղակայված զինամթերքի ամենամեծ պահեստներից մեկը: Թուրքական «Հաբերլեր»-ի փոխանցմամբ` պահեստը պատկանել է Թուրքիայի հատուկ ծառայություններին: Ինչպես հայտնի է դարձել, պայթյունի արդյունքում հրդեհ է ծագել: Առայժմ ոչինչ հայտնի չէ պայթյունի պատճառների եւ հնարավոր տուժածների մասին: Թուրքական ԶԼՄ-ները ահաբեկչության վարկածն են առաջ քաշել:

Ինչու Սուրիկ Խաչատրյանը որդուն չի ազատում. Ժամանակ

«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ Լիսկային հանդիպեցինք  ԵԱՀԿ գրասենյակի  Հելսինկյան եզրափակիչ  ակտի 40-րդ տարեդարձի միջոցառմանը։ Քրեական սկանդալների կիզակետում մշտապես գտնվող մարզպետի ներկայությունը այս կառույցի միջոցառմանը  զարմանալի թվաց։ «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ մի քանի գյուղերի ոռոգման խնդիրը լուծելու համատեղ ծրագիր ունեն։ Դիտարկմանը, թե մարզպետարանը չունի՞ համապատասխան բյուջե, պատմական գիտությունների թեկնածուն կարճ կապեց՝ «масло кашу не портит»։  Գյուղացիների […]

Քրեական հայտնի հեղինակությունը ազատ կարձակվի. Հրապարակ

«Այսօր, հավանաբար, կավարտվի քրեական հեղինակություն Տույի՝ Արթուր Ղազարյանի դատավարությունը, ում հուլիսի 11-ին ձերբակալել էին ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածով: Նրա դատավարությունը, կողմերի համաձայնությամբ, ընթացել է արագացված ընթացակարգով, և սեպտեմբերի 4-ի նիստում արդեն մեղադրողը ճառ է ասել՝ միջնորդելով Տույին դատապարտել 1.5 տարվա ազատազրկման: Սակայն մեր տեղեկություններով, դատարանը դրա մոտ կեսն է տալու՝ 6 ամիս, և դատից անմիջապես […]

Վարորդը վստահել է բեռնատարի ղեկը 3-ամյա դստերը /ֆոտո/

Չիտայի բնակիչը թույլ է տվել 3-ամյա դստերը միայնակ նստել բեռնատարի ղեիկին եւ այդ ամենը նկարահանել է: Կադրերից երեւում է, որ ընտանիքը ինչ-որ տեղ է գնում, սկզբում փոքրիկը հոր գրկում է նստած ղեկին, հետո հայրը որոշում է, որ նա միայնակ էլ կարող է ղեկավարել բեռնատար մեքենան: Հայրը կողքից խորհուրդներ է տալիս դստերը, ընդ որում` բեռնատարը բավական […]

15-ամյա աղջիկը սպանել է մորը` հանուն իսլամիստ սիրեկանի /ֆոտո/

15-ամյա Լիզա Բորխը Դանիայից սկսել է տարվել իսլամիստական գաղափարներով, երբ սկսել է հանդիպել 29-ամյա իսլամիստի հետ: Նրանք միասին սկսել են հաճախ դիտել «Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման կողմից մահապատիժների տեսանյութերը: Տպավորվելով տեսանյութերով` աղջիկը սեփական մորը դանակի 20 հարված է հասցրել ու սպանել նրան, հայտնում է Daily Mail-ը: Այնուհետեւ նա ոստիկանություն է զանգահարել, եւ երբ նրանք ժամանել […]

19 ամյա Սյուզիին բռնաբարել ու սպանել են.մայրը պատիժ է պահանջում/վիդեո/

Սաթենիկ Գևորգյանն այդ օրն անհանգիստ էր: Չէր ուզում անհանգստությունը կապել միակ դստեր՝ Սյուզիի հետ, որը աշխատավայրում էր: Երբեք աշխատանքից հետո չէր ուշանում: Խանութը, որտեղ աշխատում էր աղջիկը, ընդամենը 200 մետր էր հեռու տնից: … Տեղի ունեցածը սարսափելի էր: Սաթենիկի կյանքնը փոխեց իր գույները, երբ հասկացավ, որ միակ դուստրը այլևս իր կողքին չի լինի: Վթար` սա առաջին […]

Ապրեք տղերք ջան….

«Երիտասարդ երկրապահ»  կամավորականների միության փոխնախագահ Մամիկոն Խուրշուդյանը ֆեյսբուքի իր հանրագրում գրառել է. « Չէի կարող չասել… Ֆրանսիայից ժամանած ֆրանսիահայ տիկինն իր ֆրանսիացի ամուսնու հետ գտնվում է Հայաստանում և անձնագրի հետ կապված խնդիրների համար պետք է գնար ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն (Օվիր), որը գտնվում է Դավիթաշենում: Զույգը օպերայի տարածքում` չիմանալով քաղաքը չի կարողանում կողմնորոշվել, թե […]

Հայտնի է Պերմյակովի դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության օրը

Հայտնի է, թե երբ է դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննության ենթարկվելու Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովը: NEWS.am-ի հետ զրույցում Ավետիսյանների փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնել է, որ փորձաքննությունը նշանակված է վաղը՝ սեպտեմբերի 17-ին, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի