11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Նոր-Խարբերդում տղամարդն անձնական օգտագործման թմրանյութ էր պատրաստել

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Նոր-Խարբերդ գյուղի 5-րդ փողոցից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սարգիս Մ.-ին: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է 1.22 գրամ կանեփանման զանգված և ծալովի դանակ:

Ըստ Սարգիս Մ.-ի հայտարարության` հայտնաբերվածը կանեփի բույսից պատրաստված թմրանյութ է, պատկանում է իրեն, պատրաստել է անձնական օգտագործման համար:

Նշանակվել են փորձաքննություններ: Բաժնում նախապատրաստվում են նյութեր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ