15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մենք նույն ձևի վրեժխնդիր կլինենք, իր տան դեմը, իր փողոցում, իր կնոջ հետ անցնելիս.Արաբոյի Մանվել

«Մենք նույն ձևի վրեժխնդիր կլինենք, իր տան դեմը, իր փողոցում, իր կնոջ հետ անցնելիս կփորձենք գտնել ու ոտքի տակ տալ՝ ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում»,-անդրադառնալով սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծին և բռնությանը բոլորի աչքի առաջ, ասել է  «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Ազատամարտիկի դիտարկմամբ իշխանությունը փորձում է կոտրել ազատամարտիկների կամքը.« Մեզ որ ընկճեցին՝ Ձեր հաշիվը լուծելը հեշտ է»,-մարդկանց խոսքն ուղղելով ասաց հրամանատարը:

«Մի օր Ձզ կգցեն ոտքերի տակ, մի օր Ձեր տղայի աչքն են հանելու, մի օր դավաճան են սարքելու՝ դավաճան է չէ՝ Վահանը Մարտիրոսյան: Բայց եկեք նայենք, ով ստիպես նրան դավաճան դառնալ: Երբ մեկին դրդում են ինքնասպանության, դրա համար պատասխան են տալիս, այս դավաճանության համար ո՞վ պետք է պատասխան տա»,-զայրացավ ազատամարտիկը:

Եղիազարյանը հարց ուղղեց  իր խոսքով՝ ազատամարտիկ ծեծող ստահակին.« Ստահակ՝ հարց եմ տալիս քեզ՝ 55 տարեկան տղամարդուն, որ արյուն ա թափել, որ մազ ա սպիտակացրել կռվի մեջ, որ ոչ թալանել ա, ոչ բռնաբարել ա, նման հրամանատարին ո՞նց կարելի ա ծեծել: 15 թվականին, որ թուրքից բռնաբարված երեխա են ունեցել, երևի սրանց մեջ այդ թուրքի գենն է խոսում»,-շեշետեց ազատամարտիկը:

Հարցին, թե նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը այս դեպքում մեղադրվելով ազատամարտիկ ծեծել տալու մեջ պատիժ կկրի՞ ազատամարտիկը պատասխանեց.« Մենք էլ օրենքի չենք սպասում, խոսում եմ սամասուդի մասին: Բժշկին սպանեցին, ո՞վ պատժվեց»,-ընդգծեց « Արաբո» ջոկատի հրամանատարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ