23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայտնի խաբեբա է. Ռուբեն Հայրապետյանն արձագանքում է ծեծված ազատամարտիկի հայտարարությանը.News.am

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով՝ նախօրեին ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը քաղաքական պատվեր է կատարում՝ հայտարարելով, թե իրեն ծեծողներից մեկն իր թիկնազորից է:

«Դա իրականությանը չի համապատասխանում, նա զրպարտում է ինձ, հասկացեք: Նա ուղղակի քաղաքական պատվեր է կատարում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ռուբեն Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահը նաեւ հերքել է ազատամարտիկի պնդումները, թե երեք ամիս առաջ իրենց միջեւ քաղաքական հարցերի շուրջ բանավեճ է եղել, որից հետո Հայրապետյանը սպառնացել է հաշվեհարդար տեսնել Հակոբյանի հետ:

«Նման բան չի եղել: Եթե հետաքրքրվեք իրա շրջապատով, իրա կենսագրությամբ, կիմանաք՝ ինքը հայտնի ստախոս, խարդախ, խաբեբա մարդ է եւ զրպարտում է»,-ասաց Հայրապետյանը:

Ռուբեն Հայրապետյանը վերջում խորհուրդ տվեց համոզվելու համար ստուգել՝ իր թիկնազորում Տիգրան անունով աշխատակից կա՞, թե ոչ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ