22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վերջնաժամկետ ոստիկանապետին

Ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ընկերները այսօր՝ սեպտեմբերի 22-ին  Աբովյան փողոցում հրավիրված խորհրդից հետո,  ոստիկանությանը ժամանակ տվեցին և պահանջեցին մինչև վաղը՝ ժամը 11:00-ն, բացահայտել՝  ով է եղել ծեծի հրաման տվողը և ովքեր են եղել ծեծողները:

«Մենք չենք խանգարի, որպեսզի ոստիկաններն այստեղ անհրաժեշտ գործողություններ իրականացնեն։ Վաղը՝ ժամը 11-ին, կհավաքվենք հիվանդանոցում, եւ կախված նրանից, թե ոստիկանությունն ինչ պատասխան կտա մեզ, կորոշենք հետագա քայլերի հաջորդականությունը»,-ասել է գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը:

Մինչ վերջնական որոշում կայացնելը ազատամարտիկներից  Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը երեք ժամ էր խնդրել, որպեսզի  անհրաժեշտ գործողություններ իրականացնեն և հայտնաբերեն:

«Ճիշտ  է մենք զրուցել ենք ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ, ով երեք ժամ է խնդրել` ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծողներին հայտնաբերելու համար, բայց մենք հիմա գտնում ենք, որ պետք է մենք էլ նրանց հետ միասին փնտրենք, ոտքի հանենք մեր լծակները ու կարողանանք մենք նրանց գտնել: Այսպիսով վերջնաժամկետ ենք տալիս մինչեւ վաղը11:00-ն թող ամեն ինչ բացահայտեն: Եթե չբացահայտեն, մենք հաստատ կստիպենք, որ բացահայտեն»,-նշում է «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռազմիկ Պետրոսյանը:

Ազատամարտիկները  համոզված են, որ ոստիկանությանը կհաջողվի պարզել, թե ովքեր են եղել պատվիրատուները և ովքեր են եղել ծեծողները:

«Ճիշտ է՝ տեսախցիկները դեպքի վայրից անհետացել են, բայց հույս ունենք, որ դա չի խանգարի և դեպքը կբացահայտվի»:

Հիշեցնենք, որ երեկ Աբովյան փողոցում դաժան ծեծի են ենթարկել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին, ով ավելի վաղ մասնակցել էր «Ինքնիշխանության» երթին: Դեպքի առթիվ առայժմ քննություն է կատարվում, քրեական գործ չի հարուցվել: Այսօր ազատամարտիկը հայտարարել է, թե իրեն ծեծի է ենթարկողների մեջ է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներից մեկը, ում անունը Տիգրան է: Ռուբեն Հայրապետյանը մեզ հետ զրույցում հայտարարել է, որ որեւէ կապ չունի տեղի ունեցածի հետ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ