Տան մեջ ծեծել ու ստորացրել են. Արթուրից վախենում են /վիդեո/
Henaran.am-ի խմբագրության դուռը թակեցին ու մի տեսակ անհանգիստ ներս մտան տարեց ու ավելի երիտասարդ երկու կին: Կանայք ահազանգում են: Մայր ու դուստր հայտնվել են փողոցում: Իրենց խոսքով՝ ստիպված են եղել փախչել իրենց ծննդավայրից՝ Գավառից: Դուստրը՝ Կարինե Ավետիսյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն հարվածել ու գետին է գցել հարևան շենքի բնակիչ՝ Արթուրը: Նրա խոսքով՝ Արթուրից շատերն են վախենում, քանի որ նա տարածքում հայտնի է որպես հեղինակություն:
Կարինեն, որը ի ծնե առողջական խնդիրներ ունի, ստացած վնասվածքի արդյունքում հայտնվել է ծանր վիճակում: Նա բուժման կարիք ունի: Մոր՝ Սվետա Դավթյանի փոխանցմամբ` Արթուրը ահաբեկել է իրենց ու պահանջել, որ ոստիկանություն չդիմեն:
«Մեզ երկար տարիներ սպառնում են ու ոտնահարում, կողքներս մարդ չկա՝ մեր ու աղջիկ ենք: Ահավոր վիճակ ա: Ստիպված փախել ենք տնից , մեր տունուտեղը ավերվեց: Գալիս տան մեջ մեզ ծեծում էին»,-պատմեց Սվետա Դավթյանը:
Հիմա փողոցում են քնում : Աղջկա առողջական վիճակը գնալով բարդանում է. « Խնդրում ու աղաչում ենք՝ մեզ հնարավորություն տվեք մեր տուն վերադառնանք, վախենում ենք, մարդ ենք, ապրել ենք ուզում:
Մանրամասները՝ տեսանյութում: