18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Սարսափելի կադրեր. պայթեցրել է ինքն իրեն /վիդեո18 +/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ԻՊ ահաբեկիչներից մեկը պատահաբար պայթեցնում է ինքն իրեն՝ զենքը ցուցադրելիս։ Կադրերում երեւում է, որ տղամարդը ուսումնասիրում է զենքը, երկար նշան բռնում, սակայն արդյունքում այն պայթում է հենց նրա ձեռքերում։ Առայժմ հայտնի չէ` երբ եւ որտեղ է արվել տեսագրությունը։

Աշակերտների աչքի առաջ սպանել են կարատեի մարզչին /վիդեո 18+/

Սարատովի դպրոցներից մեկում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել։ Կարատեի պարապմունքի ժամանակ դպրոցական մարզադահլիճ է ներխուժել մի տղամարդ՝ ատրճանակը ձեռքին ու գնդակահարել է մարզչին։ Նա եւս մի քանի կրակոց է արձակել՝ վիրավորելով երկու ծնողի, ովքեր ներկա էին իրենց երեխաների պարապմունքին։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Սպանության պահին մարզադահլիճում մի քանի տասնյակ երեխաներ են եղել, հայտնում է НТВ-ն։ […]

Ահաբեկչություն Ստամբուլի մետրոյում․կա զոհ /վիդեո/

Ստամբուլի Բայրամփաշա մետրոյի կայարանում ռումբ է պայթել, ինչի հետեւանքով նախնական տեղեկություններով կա մեկ զոհ եւ վիրավորներ, հայտնում է NTV.ru-ն։ Թուրքական  «Հուրիեթ» պարբերականին անվտանգության մարմիններից հասած տեղեկությունների համաձայն` Բայրամփաշա մետրոյի կայարանի մոտակայքում ռումբ է գործի դրվել: Մարդկանց արագ կերպով տարհանել են դեպքի վայրից։ Այլ մանրամասներ առայժմ չի հաղորդվում։ Պայթյունի պահի տեսագրությունը հայտնվել է համացանցում։

Ոստիկանությունը սթափության կոչ է անում

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2015թ. դեկտեմբերի 1-ի հավաքն ընթանում է օրենքի խախտումներով:Հավաքի կազմակերպիչներն իրենց կողմից ներկայացված և ի գիտություն ընդունված երթուղուց շեղվելով, «մեր քաղաքում ազատ քայլելու» և համանման այլ պատճառաբանություններով շարժվել են դեպի երթի իրազեկմամբ չնախատեսված Մելիք-Ադամյան փողոց և արգելափակել հարակից Հանրապետության փողոցի երթևեկությունը: ՀՀ ոստիկանությունն իր լիազորությունների սահմաններում կասեցրել է անօրինական երթը, հորդորել […]

Արդարադատության նախարարի մոտ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի մեկին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018թթ․ միջոցառումների ծրագրին, քաղաքացիական հասարակություն-պետական մարմին համագործակցության խորացմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության […]

Ոստիկանությունը պարզաբանում է` ինչու է բերման ենթարկվել Գևորգ Ղազարյանը

Ազատության հրապարակից Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը եւ Սմբատ Բարսեղյանը այսօր՝ դեկտեմբերի 1-ին անցկացվող հանրահավաքից առաջ բերման են ենթարկվել հավաքների ազատության մասին օրենքը  խախտելու կասկածանքով: Այս մասին Henaran.am-ին հայտնեցին ոստիկանությունից: Բերման ենթարկվածները ոստիկանությունում են, նախապատրաստվում են նյութեր: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին ասել է, որ Գևորգ Սաֆարյանի մոտ կասկածելի իր է եղել, ոստիկանները խնդրել են ցույց տալ, […]

Ինչո՞ւ է Արա Գյուլերը չեղյալ հայտարարել պայմանագիրը. ֆոտոարխիվը հանձվելո՞ւ է Հայաստանին

Ինչպես տեղեկացրել էինք, պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի փաստաբանը նոյեմբերի 18-ին պայմանագիր էր ստորագրել Dugus թուրքական  հոլդինգի հետ, ըստ որի, լուսանկարչի ողջ ժառանգությունն անցնելու էր ընկերությանը, ինչպես նաև  Dugus-ը հնարավորություն էր ստանալու տնօրինելու այն շենքը, որտեղ գործում է Գյուլերի հիմնած «Արա» սրճարանը, գրում է arevelk.am-ը: Օրերս մամուլը հաղորդեց, որ լուսանկարիչը չեղյալ է հայտարարել օրեր առաջ կնքված […]

Հանրահավաքը դեռ չմեկնարկած` բախում /վիդեո/

Րոպեներ անց Ազատության հրապարակում կմեկնարկի «Նոր Հայաստանի» հանրահավաքը` ընդդեմ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի: Henaran.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից հայտնում է, որ հանրահավաքի մեկնարկն մարդաշատ չէ: Փոխարենը հանրահավաքը դեռ չմեկնարկած` թեժ մթնոլորտ է ստեղծվել, քանի որ ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին, ինչից հետո բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև: Մարդիկ վանկարկում են, որ սա սադրանք է […]

Նոր ահազանգեր «Ընդդիմության միասնական շտաբ»-ից

01 դեկտեմբերի 2015 թ., ժամը 15:45           «Ընդդիմության միասնական շտաբ»-ը տեղեկացնում է, որ նորանոր ահազանգեր է ստանում դեպի Երևան մարզերի քաղաքացիների տեղաշարժը ոստիկանության կողմից խոչընդոտելու մասին: Եղեգնաձորում ոստիկանությունը կանգնեցրել է դեպի Երևան ուղևորվող ավտոմեքենաները, վերցրել է վարորդների փաստաթղթերը, ինչի պատճառով բազմաթիվ ուղևորներ ցուրտ եղանակին մնացել են ճանապարհին: Արմավիրի մարզում նույնպես երթուղիներից […]

«Տեսեք` ձեզ ինչ եմ անելու». դիմում են Սերժ Սարգսյանին

«Մեր հասցեին հայհոյանք և սպառնալիք հնչել է առաջին դատի օրը, երբ ընդհանուր հայհոյեց երիտասարդը, ու երբ հորաքրոջս տղան և աներձագս մոտենում են ու փորձում կարգի հրավիրել, այդ երիտասարդը ասում է՝ արա, հլը եկեք դուրս, տեսեք ձեզ ինչ եմ անելու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված