06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դարակերտում զինված անձինք առանձնապես խոշոր չափերի գումար են գողացել

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 05.40-ին, ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղում գործող սահմանափակ ընկերության գրասենյակից կատարվել է գողություն:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 05:00-ի սահմաններում, դիմակավորված 3 անհայտ անձինք, ատրճանակով զինված, մուտք են գործել ընկերության տարածք, զենքի գործադրմամբ հարձակում կատարել նույն ՍՊԸ-ի պահակի նկատմամբ, վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ՍՊԸ-ի գանձապահի աշխատասենյակում տեղադրված մետաղյա պահարանից հափշտակել  առանձնապես խոշոր չափի գումար և դիմել փախուստի: Նախնական տվյալներով՝ հափշտակված գումարը կազմում է 24.770.000 դրամ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակություն՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրնի կերպով զենք եւ ռազմամթերքի ձեռք բերելը, պահելը):

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ  գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ անձանց ինքնությունն ու շրջանակը պարզելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ