09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչ հատուկ միջոցներ է կիրառել «Ալֆա»-ն մինչև ատամները զինված խմբին «շարքից հանելու» համար. Ժողովուրդ

Հանցավոր խումբ ստեղծելու և ծանր հանցագործություններ ծրագրելու մեջ մեղադրվող անձանց` նոյեմբերի 25-ին Նորք Մարաշում ձերբակալելու պատմությունը մինչ օրս բազմաթիվ չպարզաբանված հարցեր ունի: Այդպես էլ չի պարզաբանվում, թե այդ ինչպես է ստացվել, որ մեծ քանակությամբ զենքերի և պայթուցիկների պայմաններում ձերբակալության ժամանակ ոչ մի կրակոց և դիմադրություն չի եղել:

Թերթը կալանավորվածների փաստաբաններից տեղեկություններ ստացավ այն մասին, որ իրավապահները մինչև բնակարան մուտք գործելը կասկածյալների նկատմամբ հատուկ միջոց հանդիսացող ձայնալուսային նռնակներ են օգտագործել: Այդ հատուկ միջոցը նախատեսված է փակ տարածքներում զինված հանցագործներին վնասազերծելու համար:

Նռնակի պայթյունից հետո մարդն առնվազն տասը րոպե իրականության զգացողությունը կորցնում է և չի գիտակցում, թե շուրջ բոլորն ինչ է կատարվում: Եթե վերը բերվածին ավելացնենք, որ գրոհը վաղ առավոտյան էր իրականացվել, հասկանալի կդառնա, որ խմբի անդամներն արձագանքելու շանս անգամ չեն ունեցել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ