18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ ոստիկանությունում կգործի բազմուղի «Թեժ գիծ»

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերին արագ արձագանքելու նպատակով դեկտեմբերի 5-ին և 6-ին ՀՀ ոստիկանությունում կգործի բազմուղի «Թեժ գիծ»՝ 010-54-69-12, 010-54-69-14 հեռախոսահամարներով: Միջազգային դիտորդական առաքելությունների համար՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, կգործի 010-52-42-28 հեռախոսահամարը, ԱՊՀ դիտորդական առաքելությունների հետ կապի համար՝ ռուսերեն լեզվով՝ 010-57-31-39 հեռախոսահամարը:

Պայթեցրել են գիշերային ակումբը․ 18 հոգի ողջ-ողջ այրվել է /վիդեո/

Այս գիշեր Կահիրեի գիշերային ակումբներից մեկը պայթեցրել են, ինչի հետեւանքով 18 հոգի ողջ-ողջ այրվել է։ Ինչպես հայտնի ՝ դարձել, ռումբը գործի է դրել ակումբի աշխատակիցներից մեկը, հայտնում է “Известия”-ն։ Ավելի ուշ պարզվել է, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է։ Պայթյունի հետեւանքով հրդեհ է բռնկվել, 18 հոգի մահացել է, կան տասնյակ վիրավորներ։ Ոստիկանությունը ճշտում […]

Ընտրողների ընդհանուր թիվը՝ դեկտեմբերի 5-ի դրությամբ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` քվեարկության օրվանից առաջ՝ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված մասնակիցների թիվը: Այսպես. քվեարկության օրվանից 1 օր առաջ […]

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքները շատ են. նախարար

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի երեխաների հարցերով հատուկ խորհրդական Սյուզան Ջեյքոբսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Այս մասին հայտնում է արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Արդարադատության նախարարը բարձր է գնահատել երեխաների […]

15 օր հացադուլի մեջ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների վրա կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը արդեն 15 օր է՝ հացադուլ է անում: Նրա հայրը՝ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր է իմացել, որ որդին նման քայլի է դիմել. «Նրա հետ կապ չունենք: Այսօր էլ պատահական եմ իմացել, ու […]

ՊՆ աշխատակիցը ոսկյա զարդեր է հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է սոցիալական ցանցի միջոցով մտերմիկ հարաբերություններ ստեղծելու արդյունքում խարդախությամբ ոսկյա զարդեր հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավագ ռադիոհեռախոսավար, Երևանի 20-ամյա բնակիչ Հ.Խմելյանը 2014 թվականի հունիսի 26-ին հեռախոսակապի միջոցով ծանոթացել […]

Հերթը Ռուսաստանինն ու ԱՄՆ-ինն է․ ԻՊ-ը կրկին սպառնում է

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կրկին սպառնալիքներով լի ուղերձ է հրապարակել, որում ասել է, որ Ֆրանսիան ընդամենը սկիզբն էր, հերթը Ռուսաստանինն ու ԱՄՆ-ինն է, գրում է Lifenews-ը։ Ահաբեկիչներն անգլերեն լեզվով խոստանում են, որ 3 քաղաքում ահաբեկչություններ են կազմակերխելու՝ Նյու Յորք, Վաշինգտոն եւ Մոսկվա։ «Մենք գալիս ենք ձեզ մոտ զենքով ու պայթուցիկներով»,- ասում են նրանք ուղերձում։

Սերժ Սարգսյանը թեքեց նժարը

Նախագահի հարցազրույցը կտրուկ թեքեց նժարը դեպի ԱՅՈ … Երեկ երեկոյան Արմենիա TV-ի կողմից ցուցադրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախագահին ուղղվեցին հարցեր, որոնք բավականին երկար ժամանակ քննարկվում էին երկրի հասարակության ու ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, և որոնց շուրջ էլ հիմնականում կառուցվում էին սահմանադրական բարեփոխումների հետ կապված դժգոհություններն ու քննադատությունները: Մեկնարկած քարոզարշավի շրջանակներում […]

Ինչ հատուկ միջոցներ է կիրառել «Ալֆա»-ն մինչև ատամները զինված խմբին «շարքից հանելու» համար. Ժողովուրդ

Հանցավոր խումբ ստեղծելու և ծանր հանցագործություններ ծրագրելու մեջ մեղադրվող անձանց` նոյեմբերի 25-ին Նորք Մարաշում ձերբակալելու պատմությունը մինչ օրս բազմաթիվ չպարզաբանված հարցեր ունի: Այդպես էլ չի պարզաբանվում, թե այդ ինչպես է ստացվել, որ մեծ քանակությամբ զենքերի և պայթուցիկների պայմաններում ձերբակալության ժամանակ ոչ մի կրակոց և դիմադրություն չի եղել: Թերթը կալանավորվածների փաստաբաններից տեղեկություններ ստացավ այն մասին, որ իրավապահները մինչև […]

Դարակերտում զինված անձինք առանձնապես խոշոր չափերի գումար են գողացել

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 05.40-ին, ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղում գործող սահմանափակ ընկերության գրասենյակից կատարվել է գողություն: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի