27 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Իսլամական պետությունը» Թուրքիայում ստրուկների վաճառքով է զբաղվում /վիդեո/

Գերմանական ARD հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել,որում նշվում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Թուրքիայում է իրականացնում Սիրիայում և Իրաքում առևանգած կանանց վաճառքը։ Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` գերմանական ARD-ի թղթակիցները նկարահանել են,  թե ինչպես են ահաբեկիչների ձեռքում գտնվող եզդիներին գումարով գնում և հանձնում հարազատներին:

«Սև ցուցակի» պաշտոնյաների հետևից էին գնալու

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության կողմից վնասազերծված զինված խմբի անդամների գործով դռնփակ քննարկումը: Կալանավորվածների  հարազատները դատարան էին եկել ու պնդում էին, որ իրենց հարազատները  անմեղ են, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է եղել կամ «լավ սարքած մի […]

Քննարկվել են դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթներին նվիրված կլոր սեղան-քննարկում: Արդարադատության նախարարը կարևորել է նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունը և նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայում գտնվում է դատաիրավական բարեփոխումների փուլում, որի իրականացման համար անհրաժեշտ է […]

Սարսափելի կադրեր. պայթեցրել է ինքն իրեն /վիդեո18 +/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ԻՊ ահաբեկիչներից մեկը պատահաբար պայթեցնում է ինքն իրեն՝ զենքը ցուցադրելիս։ Կադրերում երեւում է, որ տղամարդը ուսումնասիրում է զենքը, երկար նշան բռնում, սակայն արդյունքում այն պայթում է հենց նրա ձեռքերում։ Առայժմ հայտնի չէ` երբ եւ որտեղ է արվել տեսագրությունը։

Աշակերտների աչքի առաջ սպանել են կարատեի մարզչին /վիդեո 18+/

Սարատովի դպրոցներից մեկում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել։ Կարատեի պարապմունքի ժամանակ դպրոցական մարզադահլիճ է ներխուժել մի տղամարդ՝ ատրճանակը ձեռքին ու գնդակահարել է մարզչին։ Նա եւս մի քանի կրակոց է արձակել՝ վիրավորելով երկու ծնողի, ովքեր ներկա էին իրենց երեխաների պարապմունքին։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Սպանության պահին մարզադահլիճում մի քանի տասնյակ երեխաներ են եղել, հայտնում է НТВ-ն։ […]

Ահաբեկչություն Ստամբուլի մետրոյում․կա զոհ /վիդեո/

Ստամբուլի Բայրամփաշա մետրոյի կայարանում ռումբ է պայթել, ինչի հետեւանքով նախնական տեղեկություններով կա մեկ զոհ եւ վիրավորներ, հայտնում է NTV.ru-ն։ Թուրքական  «Հուրիեթ» պարբերականին անվտանգության մարմիններից հասած տեղեկությունների համաձայն` Բայրամփաշա մետրոյի կայարանի մոտակայքում ռումբ է գործի դրվել: Մարդկանց արագ կերպով տարհանել են դեպքի վայրից։ Այլ մանրամասներ առայժմ չի հաղորդվում։ Պայթյունի պահի տեսագրությունը հայտնվել է համացանցում։

Ոստիկանությունը սթափության կոչ է անում

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2015թ. դեկտեմբերի 1-ի հավաքն ընթանում է օրենքի խախտումներով:Հավաքի կազմակերպիչներն իրենց կողմից ներկայացված և ի գիտություն ընդունված երթուղուց շեղվելով, «մեր քաղաքում ազատ քայլելու» և համանման այլ պատճառաբանություններով շարժվել են դեպի երթի իրազեկմամբ չնախատեսված Մելիք-Ադամյան փողոց և արգելափակել հարակից Հանրապետության փողոցի երթևեկությունը: ՀՀ ոստիկանությունն իր լիազորությունների սահմաններում կասեցրել է անօրինական երթը, հորդորել […]

Արդարադատության նախարարի մոտ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի մեկին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018թթ․ միջոցառումների ծրագրին, քաղաքացիական հասարակություն-պետական մարմին համագործակցության խորացմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության […]

Ոստիկանությունը պարզաբանում է` ինչու է բերման ենթարկվել Գևորգ Ղազարյանը

Ազատության հրապարակից Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը եւ Սմբատ Բարսեղյանը այսօր՝ դեկտեմբերի 1-ին անցկացվող հանրահավաքից առաջ բերման են ենթարկվել հավաքների ազատության մասին օրենքը  խախտելու կասկածանքով: Այս մասին Henaran.am-ին հայտնեցին ոստիկանությունից: Բերման ենթարկվածները ոստիկանությունում են, նախապատրաստվում են նյութեր: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին ասել է, որ Գևորգ Սաֆարյանի մոտ կասկածելի իր է եղել, ոստիկանները խնդրել են ցույց տալ, […]

Ինչո՞ւ է Արա Գյուլերը չեղյալ հայտարարել պայմանագիրը. ֆոտոարխիվը հանձվելո՞ւ է Հայաստանին

Ինչպես տեղեկացրել էինք, պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի փաստաբանը նոյեմբերի 18-ին պայմանագիր էր ստորագրել Dugus թուրքական  հոլդինգի հետ, ըստ որի, լուսանկարչի ողջ ժառանգությունն անցնելու էր ընկերությանը, ինչպես նաև  Dugus-ը հնարավորություն էր ստանալու տնօրինելու այն շենքը, որտեղ գործում է Գյուլերի հիմնած «Արա» սրճարանը, գրում է arevelk.am-ը: Օրերս մամուլը հաղորդեց, որ լուսանկարիչը չեղյալ է հայտարարել օրեր առաջ կնքված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված