26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լրագրողներն ու դիտորդները իրավունք ունեն

Հոդված 22. Դիտորդական առաքելության իրավունքը

Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն՝

ա) Հայաստանի Հանրապետության կուսակցությունները.

բ) հասարակական կազմակերպությունները.

գ) օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների գործունեության եւ հավատարմագրման կարգը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը:

Դիտորդների հավատարմագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 23. Դիտորդների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները, պարտականություններն ու գործունեության երաշխիքները

Դիտորդները եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն իրավունք ունեն՝

ա) ներկա գտնվել հանրաքվեի հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաեւ տեղամասային կենտրոնում.

բ) անարգել ծանոթանալ հանրաքվեի փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, հանրաքվեի հանձնաժողովների որոշումներին, նիստերի արձանագրություններին, ստանալ դրանց պատճենները, կատարել քաղվածքներ արձանագրություններից.

գ) բողոքարկել հանրաքվեի հանձնաժողովների որոշումները, դրանց անդամների գործողությունները կամ անգործությունը:

Դիտորդը եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն իրավունք չունեն միջամտել հանձնաժողովի աշխատանքներին:

Հանրաքվեի հանձնաժողովների նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել, իսկ քվեարկության ընթացքում՝ ներկա գտնվել հավատարմագրված դիտորդական կազմակերպության մեկական ներկայացուցիչ:

Դիտորդները քվեարկության օրը հետեւում են հանրաքվեի հանձնաժողովների աշխատանքներին: Հանձնաժողովների նահագահներին կարող են դրանց վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ ներկայացնել, որոնց կապակցությամբ վերջիններս ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ:

Դիտորդի եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքների որեւէ սահմանափակում չի թույլատրվում:

Դիտորդները եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները չեն կարող պատասխանատվության ենթարկվել հանրաքվեի ընթացքի, քվեարկության եւ արդյունքների ամփոփման վերաբերյալ իրենց հայտնած կարծիքի համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ