17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդներն արձանագրել են

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հրապարակել է իր արձանագրած առաջին խախտումները:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտն իրականացնում է դիտորդական առաքելություն թիվ 1 ընտրատարածքում (Ավան և Նոր Նորք): Այս մասին տեղեկանում ենք նրանց ՔՀԻ տարածած հաղորդագրությունից:

Դիտորդները 07:30-ից ընտրատեղամասերում են: Արդեն գրանցվել են առաջին խախտումները: «Ողջ օրվա ընթացքում մենք կհրապարակենք անընդհատ թարմացվող տեղեկություններ թիվ 1 ընտրատարածքի 35 ընտրատեղամասերում հանրաքվեի ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև՝ մեր դիտորդների կողմից արձանագրված խախտումները»,-նշվում է հաղորդագրությունում:

Ստորեւ ներկայացնում ենք ՔՀԻ արձանագրած խախտումները.

08:00-09:40 – Ավան – ՔՀԻ շրջիկ մեքենաները տարբեր ընտրատեղամասերի մոտ նկատել են «Z+» և Միլենա տաքսի ծառայության տաքսիներ, որոնք «Այո»-ի շտաբների մոտից ընտրողներին տեղափոխում են տարբեր ընտրատեղամասեր՝ ընտրելու:

9:11 – 1/24, Նոր Նորք – ՔՀԻ դիտորդը հաղորդում է, որ տեղամասում ընտրողներ չկան, ՀՀԿ վստահված անձը շատ ակտիվ է, ընտրողներից հասցեներ է հարցնում, հայտարարում է, որ «ուրիշ քաղաքական ուժի թուղթ ունի», ասում է «հելեք դուրս, մարդ բերեք»: Տեղամասում այլ դիտորդներ չկան:ՔՀԻ դիտորդը ցանկացել է գրանցամատյանը նայել, ՀՀԿ վստահված անձը խոչընդոտել է, սկսել է գոռգոռալ:

08:00 – 1/4, Ավան – Դիտորդին ներս են թողել: Նա պահանջել է, որ հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրեն մուտք գործելը խոչընդոտելու փաստը: Հանձնաժողովի նախագահը թույլատրել է գրանցել խախտումը, սակայն քարտուղարը հրաժարվում է:

07:30 – 1/4, Ավան – ՔՀԻ դիտորդին չեն թողել 1/04 ընտրատեղամաս մուտք գործել՝ ասելով, որ իրավունք չունի մասնկացելու հանձնաժողովի նիստին: Ներս են թողել միայն 08:00-ին, երբ ընտրատեղամասը բացվել է:

07:30 – 1/29, Նոր Նորք – Տեղամասը գտնվում է մանկապարտեզի 2-րդ հարկում եւ մատչելի չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:

07:30-07:45 – ՔՀԻ-ից զանգահարել ԿԸՀ՝ դիտորդի խոչընդոտման մասին հայտնելու համար, սակայն հեռախոսահամարները չեն պատասխանում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ