18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ուսումնասիրվել է 268 ահազանգ

Ամփոփ տեղեկատվություն՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը ՀՀ ոստիկանության կողմից ընթացք տրված ահազանգերի և լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ 2015 թ. դեկտեմբերի  6-ին  հանրաքվեի ընթացքին հետևող ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից, վստահված անձանցից, դիտորդներից ոստիկանությունում ստացվել և ուսումնասիրվել է 268 ահազանգ. 16-ը՝ «Թեժ գծով», իսկ 252-ը` զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներ: Ահազանգերը հիմնականում վերաբերել են քվեարկելուն ուղղորդելուն (35), […]

 ԵԽԽՎ-ն  հրապարակել է նախնական մամուլի հաղորդագրություն.  Հ. Նաղդալյան

-Մամուլում շրջանառվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստան ժամանած երեք հոգանոց պատվիրակության, այսպես կոչված,  գնահատականը՝ կապված դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի ընթացքի հետ: Կխնդրեինք պարզաբանել՝ ինչ է այն իրենից ներկայացնում. – Կցանկանայի, որպեսզի մեր հանրությունը և լրատվամիջոցները հստակ տարբերակեին՝ հրապարակվածը ոչ թե գնահատական է, այլ նախնական մամուլի հաղորդագրություն՝ նախնական տեղեկատվություն հանրության համար: ԵԽԽՎ կանոնակարգով ընտրական գործընթացները դիտարկելու […]

Մենք գնալու ենք եվրոդատարան. «Հրապարակ»-ը աբսուրդ է համարում

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Սյուզան Սիմոնյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ համաձայն չեն դատարանի հրապարակած վճռի հետ: Հիշեցնենք, դատարանն այսօր բավարարեց հայցվոր կողմի`  Պ նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ Ռուզաննա Խաչատրյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի և Սյուզան Սիմոնյանի» դատական գործով հայցը: Օրաթերթը պետք է հերքի և իր կայքից հեռացնի դատական գործի քննման առարկա դարձած հրապարակումը: «Դատարանի այս վճիռը միանգամայն […]

Օմբուդսմենը հանրաքվեի հետ կապված ստացել է 67 ահազանգ

Ընտրախախտումների վերաբերյալ մինչ այս պահը Օմբուդսմենը ստացել է 67 ահազանգ,որոնց կապակցությամբ Արագարձագանքման ծառայությունն այցելել է խնդրահարույց ընտրատեղամասեր` ծանոթանալու հնարավոր խախտումներին:Կատարվել է 31 այց, իսկ որոշ դեպքերում էլ հարցերին լուծում է տրվել բանավոր խորհրդատվությամբ կամ խնդիրն արձանագրվելէ, եւ դրանց վերաբերյալ վարույթ է սկսվել: Այս մասին տեղեկացնում է Օմբուդսմենի աշխատակազմը: Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են լրագրողների, դիտորդների եւ […]

Երեխան մահացել է մանկապարտեզի զբոսանքի ժամանակ /վիդեո/

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել։ 3-ամյա աղջիկը մահացել է մանկապարտեզում առավոտյան զբոսանքի ժամանակ, հաղորդում է LifeNews -ը: Երեխան զբոսանքի ժամանակ գլուխը մտցրել է խաղահրապարակի սղարանի աստիճանների արանքը եւ խեղդամահ է եղել։ Երեխան փորձել է բարձրանալ սղարանի վրա, սակայն ծանր շորերը խանգարել են նրան։ Եվ երբ մի կերպ բարձրացել է, ոտքը սայթաքել է, […]

Դատարանը բավարարեց պաշտպանության նախարարի տիկնոջ հայցն ընդդեմ «Հրապարակի » /վիդեո/

Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների դատարանում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի և Սյուզան Սիմոնյանի դատական գործի դատավճիռը: Դատարանը վճռեց բավարարել հայցվոր կողմի հայցը: Մասնավարապես` «Հրապարակը» պետք է հերքի և այնուհետև իր կայքից հեռացնի դատական գործի քննման առարկա դարձած հրապարակումը: Դատարանից Henaran.am-ի լրագրողը հայտնում […]

Ընտրախախտումների վերաբերյալ քննվում է 2 քրեական գործ

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին Երևան քաղաքի թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Մ.-ն նույն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին նյութապես շահագրգռելով առաջարկել է իրեն տրամադրել վստահված անձի երկու վկայական և 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրն իր ասած ժամին […]

Այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 30/21 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:10-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհի Ս.Սողոմոնյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:50-ին, ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու նպատակով […]

Հավաքը ընթացել է օրենքի խախտումներով. Ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում 2015 թ. դեկտեմբերի 6-ի տեղի ունեցած հավաքը դարձյալ ընթացել է օրենքի խախտումներով: Մասնավորապես, հավաքի կազմակերպիչներն իրենց կողմից ներկայացված և ի գիտություն ընդունված երթուղուց շեղվելով, շարժվել են դեպի երթի իրազեկմամբ չնախատեսված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: Նշված վայրում երթի կազմակերպիչները ՀՀ ոստիկանությունից պահանջել են իրենց թույլատրել մոտենալ […]

«Ոչ»-ի ակտիվիստներ են բերման ենթարկվել

«Նոր Հայաստան» Հանրային փրկության ճակատը երթով հասել էր Հանրապետության հրապարակ, երբ մի խումբ ակտիվիստների և ոսtիկանների մեջ բախում սկսեց: Բախման արդյունքում մի քանի տասնյակ ակտիվիստներ են ձերբակալվել, այդ թվում «Ո´չ թլանին» նախաձեռնության անդամներ Մաքսիմ Սարգսյանը, Արամ Մանուկյանը և Արտուշ Չիբուխչյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի