18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Միջազգային հանրությունն ասաց՝ «այլևս երբեք»

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Միքայել Մոլլերի ուղերձը՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ 1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ընդունեց Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի մասին կոնվենցիան: Հոլոքոստի սարսափեցնող և ողբերգական դեպքերը դեռ թարմ էին, և միջազգային հանրությունն ասաց՝ «այլևս երբեք»: Վաթսունյոթ տարի անց մեր անդամ պետությունները միավորվեցին՝ […]

Զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Գարիկ Գուրգենի Ավանեսյանի սպանության դեպքի առթիվ։ 08.12.2015թ.՝ ժամը 21:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով՝ պարանոցի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Գարիկ Գուրգենի […]

Զինված հարձակում «ՊրոԿրեդիտԲանկ»-ի վրա

Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:16-ին ահազանգ է ստացվել, որ զինված հարձակում է տեղի ունեցել «ՊրոԿրեդիտԲանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկի վրա:Պարզվել է, որ անհայտ անձը մուտք է գործել բանկ, ատրճանակի սպառնալիքով բանկից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար և դիմել փախուստի: Նախնական տվյալներով հափշտակվել է 1. 300 000 դրամ  և 16 000 ԱՄՆ դոլար գումար: Կատարվում է նախաքննություն:

Սուքիասյանների բանկը միանում է քրեական և օֆշորային պատմություններով հայտնի «ԲՏԱ բանկ»-ին. Hetq.am

«Հայէկոնոմբանկը» միացել է «ԲՏԱ բանկ»-ին: Ալմաթի քաղաքում «Հայէկոնոմբանկը»-ի և Ղազախստանի «ԲՏԱ» բանկի ղեկավարների միջև ստորագրվել է երկու բանկերի միացման հուշագիր: Այդ մասին այսօր բանկը հայտարարություն է տարածել, գրում է Hetq.am-ը: «Ստորագրված հուշագիրը թույլ կտա երկու կողմերին սկսել բանկերի միացմանն ուղղված գործողությունները` հրավիրել բաժնետերերի ժողովներ և ստանալ գործընթացի իրականացման համար անհրաժեշտ ԿԲ թույլտվությունները»,-նշված է հաղորդագրության մեջ: […]

Խոդորկովսկու հանդեպ հետախուզում է հայտարարվել

ЮКОС-ն նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ Ռուսաստանում դաշնային հետախուզում է հայտարարվել:  Նշվում է, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն կարող է նաև միջազգային հետախուզում հայտարարել Խոդորկովսկու նկատմամբ և ձերբակալության միջնորդություն ներկայացնել, գրում է Интерфакс-ը: Խոդորկովսկու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործով։ Դատական ծանուցագիրը հանձնել են Խոդորկովսկու հորը, քանի որ նա ներկայումս գտնվում է […]

ՊՆ զորամասերի նախկին հետախուզության պետը կապ է հաստատել ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր՝ Գարիկ Խաչիկի Մարությանը, ծնվ. 1977., որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական […]

Հետեւեք օրենքին․ Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է

Դեկտեմբերի 9-ը ողջ աշխարհում նշվում է իբրեւ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։ 2003թ. այս օրը Մեքսիկայի Մերիդա քաղաքում քաղաքական թեմայով ժողովներից մեկի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան տոնի հաստատման առթիվ ստորագրեց փաստաթուղթ: Փաստաթղթի ստորագրումը պահանջում էր այն ընդունող պետություններից դրամական կամ ցանկացած այլ տեսակի կաշառք վերցնելը համարել հանցագործություն, հայտնում է calend-ը: Կոնվենցիայի դրույթներից մեկի համաձայն՝ կոռուպցիայի […]

Պահեստազորի սպան համագործակցել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի  մայոր՝ Գարիկ Խաչիկի Մարությանը, ծնվ. 1977., որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական […]

Պետք է կրկնել այն, ինչ 2008-ին արեց Տեր-Պետրոսյանը՝ մի տարբերությամբ.Ժամանակ

«Ժամանակ» թերթը զրույցել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգյանի հետ. Ի՞նչ անի ընդդիմությունը, որպեսզի ընտրական մեխանիզմի միջոցով կարողանա հասնել իշխանափոխության: Պետք է արվի այն, ինչ արվեց Վրաստանում եւ Ուկրաինայում: Երկու դեպքում էլ ընտրություններին պատրաստվեցին, դիտորդները կային: Հայաստանի պարագայում պետք է կրկնել այն, ինչ 2008 թվականին արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ մի տարբերությամբ. Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը […]

Ի՞նչ տեսաերիզ էին պատրաստվում ցուցադրել. Հրապարակ

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ–ական երկու պատգամավորներին շանտաժի փորձ անելու մեղադրանքով հուլիսի 27-ից անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանի խցակիցը զինված հանցախմբի գործով կալանավորված Փանիկ գյուղի բնակիչ Գևորգ Ջնդոյանն է։ «Վարդաշեն» ՔԿՀ-ի նույն խցում հայտնված Գևորգ Զնդոյանը, մեր տեղեկություններով, զինված հանցախմբի գործունեության հետ կապված տեսաերիզներ էր պատրաստել, որոնք հեղաշրջումից հետո ծրագրում էին ցուցադրել հեռուստատեսությամբ, սակայն ԱԱԾ-ն նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի