10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նոր օրենք վարորդների համար

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր կառավարությանը ներկայացրեց ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման օրենսդրական փաթեթ, որն առաջարկում է վերանայել «հատուկ համարանիշներ» օգտագործողների շրջանակը` բացառելով գերատեսչությունների վարչատնտեսական և տեխնիկական աշխատանքներում ներգրավված աշխատանքներում ավտոմեքենաների հետագա շահագործումը որպես «հատուկ համարանիշներով» ավտոմեքենաներ:

Ոստիկանությունը և օպերատիվ համարանիշներ օգտագործող մարմինները պետք է բացառեն օպերատիվ համարանիշները օպերատիվ հետախուզական գործունեության հետ առնչություն չունեցող անձանց տրամադրելու հնարավորությունը:

Օրենսդրական փաթեթով կխմբագրվեն նաև ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք դրույթներ: Մի շարք խախտումների համար տուգանքները փոխարինվել են նախազգուշացումներով: Խստացվել են մի շարք խախտումների տուգանքները:

Մասնավորապես ոչ սթափ վիճակում ղեկին նստելու, առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար նախատեսված տուգանքների չափերը:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ