Մոսկվայում ցանկացել են պայթեցնել հայ գործարարին /վիդեո/
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին Մոսկվայի ավտոկայանատեղիներից մեկում ինքնաշեն ռումբ էր պայթել, ինչի հետեւանքով մի քանի հոգի տեղաղափոփոխվել են հիվանդանոց։
Այս գործի նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Քննիչները նոր վարկած են առաջ քաշել, համաձայն որի՝ ռումբի պայթյունը կարող էր մահափորձ լինել հայ գործարար Անդրանիկ Պողոսյանի դեմ։
LifeNews-ի տվյալներով՝ հայ գործարարը պայթյունից չի տուժել, սակայն մեքենան ամբողջովին վնասվել է։
Դեկտեմբերի 7-ի երեկոյան Անդրանիկը դուրս է եկել խանութից, նստել է մեքենան, սակայն չի էլ հասցրել շարժվել տեղից, երբ պայթյուն է տեղի ունեցել: Տղամարդը հրաշքով չի տուժել, քանի որ պայթուցիկ փաթեթն ի սկզբանե ընկել է նրա մեքենայի մեջ:
«Տեղի ունեցավ ուժեղ հարված, սակայն պայթյուն չկար: Այն որոտաց միայն մի քանի վայրկյան անց: Երբ պայթեց, ես վախեցա, նստարանը հետ հրեցի ու պառկեցի: Նայեցի՝ ապակիներն արդեն չկային»,- ասել է գործարարը:
Ինչպես հայտնի է դարձել, Պողոսյանը 2 տարի է՝ պայքարում է հարևան տան վարձակալների դեմ: Հարևանը՝ զբոսաշրջային ընկերության սեփականատերը, անօրինական կերպով ավելացրել է հարկերի քանակը, ինչը հարուցել է Պողոսյանի դժգոհությունը: Նա ինքնուրույն հետաքննություն էր նախաձեռնել՝ դիմելով բոլոր հնարավոր ատյաններին:
Այժմ պարզ չէ, այս միջադեպը կապ ունի պայթյունի հետ, թե ոչ։
Ոստիկանները պարզում են հանգամանքները։