18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Լցրեք բաժակները, ընկերներ

Մինչ Ազատության հրապարակում իրական վրաններ տեղադրելու փոխարեն թղթե վրանների պայքար է ծավալում ընդդիմության մի մասը, մյուսներն էլ պատրաստվում են հին ու ծանոթ քայլին`  հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարան բողոքարկելու, ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. Դեկտեմբերի 13-ին, ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` 2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ` հիմք […]

Հարուցված քրեական գործով` փաստաբան է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է փաստաբան՝ քրեական գործով դատաքննության ընթացքում խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչության կասկածանքով։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Սյունիքի մարզի 46-ամյա բնակչուհուց դեկտեմբերի 9-ին գրավոր հաղորդում է ստացվել, որ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող իր որդուն ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու […]

Զոհված զինծառայողը մեկ ամսից պետք է զորացրվեր

Երեկ երեկոյան Արցախում հակառակորդի գնադկից զոհված Կարեն Գրիգորյանը մեկ ամիսց պետք է զորացրվեր: Այս մասին Henaran.am-ին հայտնեց Մասիս քաղաքի բնակիչներից մեկը, ով ճանաչում էր Գրիգորյանների ընտանիքին: Կարենի ընտանիքը Մասիսում չի բնակվում, նրա ծնողները Ղազախստանում են: Զորացրվելուց հետ, ըստ երևույթին, Կարենը նունպես պետք է մեկներ ծնողների մետ «Հարգված ընտանիք են, նորմալ, իրենց համար հանգիստ ապրող: Կարենը շատ […]

Մանկապղծության մեջ մեղադրվող Թուրքիայի քաղաքացին դատապարտվել է 240 տարվա ազատազրկման

Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքի բնակիչ Ֆերհաթ Զորլուն, ով մեղադրվում է մանկապղշության մեջ, դատարանի կողմից 240 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 12-17 տարեկան 19 տղա երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության` Զորլուն նաև ստիպել է երեխաներին միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալ, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Doğan» […]

Հայկին բանտում ցանկացել են թունավորել, ու նա ընտրել է հացադուլը

«Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ տեղեկացրեց, որ քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը նամակ-հայտարարություն է հրապարակել, որում նշված է, որ  9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը շարունակում է հացադուլը արդեն  արդեն 24–րդ օր: «Գտնվելով բանտում` Հայկը իր զորակցությունը հայտնեց պայքարող ուժերին: Ճնշման ենթարկվեցին նաև Հայկ Կյուրեղյանի հարազատները: Եղել են […]

Կրկնակի քվեարկության փաստով քրգործ է հարուցվել

Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում պարզելու թիվ 11/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքի բոլոր հանգամանքները։ Դեկտեմբերի 6-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ինտերնետային կայքում հրապարակվել են լուսանկարներ և ահազանգ առ այն, որ թիվ 11/03 ընտրատեղամասում «Լուսանկարում պատկերված ընտրողն երկու անգամ տարբեր հագուստներով քվեարկել է»: Նշված առերևույթ […]

Իրաքը պահանջել է թուրքական զորքը դուրս բերել իր տարածքից

Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը և փոխարտգորնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն մեկնել են Բաղդադ, որտեղ հանդիպում են ունեցել Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադիի և արտգործնախարար Իբրահիմ ալ Ջաֆերի հետ, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «haberler» լրատվակայքը, հղում անելով Իրաքի արտգործնախարարության խոսնակ Ահմեդ Ջեմալի գրավոր հայտարարությանը, նշում է, որ կողմերը քննարկել են թուրքական զորքերի իրաքյան Բաշիքա շրջանում […]

ՔԿ-ն ևս հերքում է. Ավետիսյանները «չեն քվեարկել»

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստուգվել և հերքվել են մամուլում  հրապարակված այն տեղեկությունները, թե, իբր, 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների տվյալները ներառված են եղել ընտրացուցակներում և նրանց փոխարեն կատարվել է քվեարկություն։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մամուլում նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտնում է քննչական […]

Վարդգես Գասպարիին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թ.  դեկտեմբերի 6-ին թիվ 9/15  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 9/16   տեղամասի […]

Պատգամավորը հարձակվել է վարչապետի վրա․ մասսայական ծեծկռտուք /վիդեո/

Այսօր Ուկրաինայի Ռադայում ելույթ է ունեցել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը, ում ելույթի ժամանակ մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել։ Երբ վարչապետը հայտարարում էր, որ 10 տարուց Ուկրաինան ինքը կսկսի գազ վաճառել, պատգամավորներից մեկը՝ Օլեգ Բարնան, ծաղիկներով մոտեցել է վարչապետին ու հարձակվել նրա վրա։ Վայրկյանների ընթացքում ծեծկռտուքին են միացել բազմաթիվ պատգամավորներ, եւ մասսայական կռիվ է սկսվել։ Ծեծկռտուքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի