06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հյուծված էր. ի՞նչ խորհուրդ է տվել 27 օր հացադուլ արած որդուն

«Այսօր տեսակցել եմ Հայկին: Ճիշտ է, ժամանակը կարճ էր, բայց կարևորը տեսա որդուս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շանթ և ընկերներ» գործով դատական նիստի օրը ոստիկանների ուղղությամբ՝ օդամղիչ  ատրճանակից կրակելու համար դատապարտված Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:

Նշենք, որ Հայկը 27 օր հացադուլի մեջ էր և միայն երեկ է դադարեցրել այն:

«Ես Հայկին բացատրեցի, թե ինչպես պետք է հաղթահարի հացադուլից հետո վիճակը, քանի որ նա բավականին հյուծված է և հնարավոր է օրգանիզմը տուժի»,-նշեց Արմենակ Կյուրեղյանը հավելելով, որ հոգեպես Հայկը բավականին ամուր է և նրա մոտ ընկճվածություն չկա: Հայրն անհանգստանում է որդու առողջության համար:

Հիշեցնենք, 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:

Նշենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Շանթ Հարությունյանի և ընկերների»  գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակած Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Մեղադրող Հարություն Սարգսյանը պահանջում էր 14 տարվա ազատազրկում:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ