18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կրակոցներ Մոսկվայի կենտրոնում․ զոհեր, վիրավորներ /վիդեո/

Երեկ երեկոյան Մոսկվայի կենտրոնում՝ Elements բարում, կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում երկու հոգի մահացել է, 8-ը՝ վիրավորվել։ Ինչպես պարզվել է, մի խումբ անհայտ անձինք ներխուժել են բար, վեճ սկսել, ապա կրակել են ու փախել։ Կրակողներից մեկին հաջողվել է գտնել, նա այժմ ոստիկանական բաժանմունքում է, սպասում է իր փաստաբանին։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Մենք էլ միս ու արյուն ենք. ցմահ դատապարտյալները հացադուլ են սկսել

«Մենք միս ու արյուն ենք ու ապրել ենք ուզում, բայց մեզ մահապատժից ազատել ու ավելի դաժան մահվան են դատապարտել»,-Henaran.am-ին ցմահ դատապարտյալի խոսքը փոխանցեց հարազատներից մեկը, որը իր անվտանգությունից ելնելով չցանկացավ ներկայանալ: Նշենք, որ 50 ցմահ ազատազրկման դատապարտվածներ կրկին  անժամկետ հացադուլ են հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Տեղեկությունը  փոխանցեցին ցմահ դատապարտյալների հարազատները: Ցմահ դատապարտյալները  նախագահ […]

Մտածում էի՝ ես եմ առիթ տվել․ Լեդի Գագան ապշեցրել է երկրպագուներին` իր սարսափելի կենսագրությամբ

Էպոտաժային երգչուհի Լեդի Գագան ապշեցրել է երկրպագուներին՝ խոստովանելով, որ իրեն բռնաբարել են, երբ ինքը 19 տարեկան էր։ Երգչուհին ասել է, որ իրեն բռնաբարողը հայտնի երաժշտական պրոդյուսերներ էր, ով իրենից 20 տարով մեծ էր: The Hunting Ground ֆիլմի պրեմիերայի ժամանակ երգչուհին պատմել է, թե ինչ է զգացել այդ ժամանակ։ «Երկար տարիներ այդ ամենն իմ մեջ եմ պահել, […]

Չի «հանձնվում» ու չի ընդունում մեղքը

«Իմ պաշտպանյալը արդեն սովորական խցում է, քանի որ պատժախցի ժամկետը ավարտվել է: Վիճակը լավ է, նորմալ սնվում է, բայց հոգեվիճակի մասին դժվար է խոսելը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էքստրասենս Անի Մանջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի պաշտպանը՝ Մարինե Ֆարմանյանը: «Նախաքննությունը ընթացքի մեջ է: Սպասում ենք դատագենետիկ փորձաքննությանը, որի հիման նաև դատահոգեբուժական փորձաքննությունը պետք է վերջնական […]

Միլիոնների շորթում և անձի առևանգում /վիդեո/

Ոստիկանությունը Երեւանի մի բնակչից հաղորդում է ստացել, ըստ որի, անցյալ տարվա սեպտեմբերի 5-ից, մինչեւ այս տարվա դեկտեմբերի 5-ը, ոմն Կարեն, մի խումբ անձանց հետ բռնություն է կատարել իր նկատմամբ։ Նաեւ սպառնացել ընտանիքի անդամներին եւ ստիպել վճարել 100 հազար դոլար, կամ դրան համարժեք գույք։ Մանրամասները՝ տեսանյութում

Դադարեցրեց հացադուլը

Հայկ Կյուրեղյանը, ով արդեն 27 օր հացադուլի մեջ էր, այսօր դադարեցրել է հացադուլը:  Henaran.am-ի թղթակցին այս մասին տեղեկացրեց Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Ղլեչյանի փոխանցմամբ` Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակը բավարար է, սակայն անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ բուժօգնություն կստանա: Հիշեցնենք, 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք […]

Ընտրախախտումների հիման վրա հարուցվել է 12 քրեական գործ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում տեղ գտած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչություններում և բաժիններում ստացվել է 201 հաղորդում (լրատվամիջոցների հրապարակում, ահազանգ), որոնցով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր եւ արդյունքներով կայացվել դատավարական որոշումներ: Ստացված 201 հաղորդումներից 124–ը վերաբերում է Երևան քաղաքում, 77-ը՝ մարզերում տեղ գտած ենթադրյալ խախտումներին: Ենթադրյալ […]

ԻՊ-ը եզդի կանանց է վաճառում Այնթափի շուկայում, Թուրքիայի իշխանությունները լռում են

Թուրքիայի Անթեպ (Այնթափ) քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող ստրուկների շուկայի հետ կապված հերթական դատական հայցն է ներկայացվել, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «siyasihaber1.org» լրատվակայքի համաձայն՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) պատգամավոր, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչ, ազգությամբ եզդի Ֆելեքնազ Ուջան հարցում էր ներկայացրել ԹԱՄԺ, որին պետք է պատասխաներ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը: Սակայն […]

ԻՊ զինյալները Դաունի համախտանիշով 38 երեխայի են սպանել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սպանել են Դաունի համախտանիշ ունեցող 38 երեխայի։ Այս երեխաների մեջ մասը ծնվել էին կամ այն կանանցից, ովքեր ապրում են ահաբեկիչների հետ կամ Մոսուլի բնակչուհիներից։ Սպանվածներից ամենամեծ 3 ամսական էր, փոքրը՝ երկու շաբաթական։ Երեխաներին կամ թույն են ներարկել կամ խեղդամահ արել։

«Չի հաջողվում տեսնել որդուս». 27 օր հացադուլի մեջ

«Որդիս արդեն 27 օր է հացադուլի մեջ է ու նրա առողջական վիճակի մասին որևէ ինֆորմացիա չեմ կարողանում ճշտել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հուզված պատմեց «Շանթ և ընկերներ» գործով առաջին դատական նիստի օրը ոստիկանների ուղղությամբ՝ խաղալիք ատրճանակից կրակած Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը: Արմենակ Կյուրեղյանը տեղեկացրեց, որ այսօր փորձելու է տեսակցել որդուն, այս օրերին չի հաջողվել խոսել նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի