ԻՊ-ը Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների վրա հարձակումներ է պատրաստել
Հատուկ ծառայությունները տվյալներ են ստացել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակումներ են նախապատրաստում Թուրքիայում գտնվող ռուս զբոսաշրջիկների վրա։
Ինչպես պարզել են հատուկ ծառայությունները, Պաղեստինի 3 քաղաքացի պատրաստվում են պայթեցնել իրենց այն տարածքներում, որտեղ շատ կլինեն ռուս զբոսաշրջիները։ Սակայն, ամենայն հավանականությամբ, հարձակումները պատրաստվում են ավելի ուշ շրջանի համար, քանի որ հիմա Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներ չկան, հայտնում է Lifenews-ը։
Ինչպես հայտնի է, ռուս զբոսաշրջիկները սիրում են մեկնել Թուրքիա՝ անկախ ամեն ինչից։ Եւ այժմ մտավախություն կա, որ նրանք կորոշեն Ամանորն անցկացնել Թուրքիայում, ինչն էլ կարող է վտանգավոր լինել։