10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Խոդորկովսկու հանդեպ հետախուզում է հայտարարվել

ЮКОС-ն նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ Ռուսաստանում դաշնային հետախուզում է հայտարարվել:  Նշվում է, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն կարող է նաև միջազգային հետախուզում հայտարարել Խոդորկովսկու նկատմամբ և ձերբակալության միջնորդություն ներկայացնել, գրում է Интерфакс-ը:

Խոդորկովսկու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործով։

Դատական ծանուցագիրը հանձնել են Խոդորկովսկու հորը, քանի որ նա ներկայումս գտնվում է Ռուսաստանի սահմաններից դուրս:

ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավարի մամուլի խոսնակ Կյուլե Պիսպանեն հայտարարել է, թե քննիչներին հայտնի է Խոդորկովսկու հասցեն: Նա նշել է նաեւ, որ Խոդորկովսկին մտադիր չէ մասնակցել քննչական գործողություններին և կապ հաստատել Ռուսաստանի քննչական կոմիտեի հետ:

Հարկ է նշել, որ Նեֆտեյուգանսկի քաղաքապետը սպանվել է 1988 թվականի հունիսի 26-ին: Սպանությունը կազմակերպելու մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել ՅՈւԿՕՍ ընկերության անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսեյ Պիչուգինը, ով, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ