22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սուքիասյանների բանկը միանում է քրեական և օֆշորային պատմություններով հայտնի «ԲՏԱ բանկ»-ին. Hetq.am

«Հայէկոնոմբանկը» միացել է «ԲՏԱ բանկ»-ին: Ալմաթի քաղաքում «Հայէկոնոմբանկը»-ի և Ղազախստանի «ԲՏԱ» բանկի ղեկավարների միջև ստորագրվել է երկու բանկերի միացման հուշագիր: Այդ մասին այսօր բանկը հայտարարություն է տարածել, գրում է Hetq.am-ը:

«Ստորագրված հուշագիրը թույլ կտա երկու կողմերին սկսել բանկերի միացմանն ուղղված գործողությունները` հրավիրել բաժնետերերի ժողովներ և ստանալ գործընթացի իրականացման համար անհրաժեշտ ԿԲ թույլտվությունները»,-նշված է հաղորդագրության մեջ:

Մինչ այդ՝ «Հայէկոնոմբանկը» ֆինանսական և իրավական աուդիտ էր անցկացնում «ԲՏԱ-Հայաստան» բանկում: Թե ինչ արդյունքեր են արձանագրվել, հանրությանն այդ մասին չեն տեղեկացվում:

Հիշեցնենք՝ 2014թ. վերջին Կենտրոնական բանկի խորհուրդը բանկերի նվազագույն ընդհանուր կապիտալի պահանջը հասցրեց 30 մլրդ դրամի: «Հայէկոնոմբանկի» կանոնադրական կապիտալը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է շուրջ 11 մլրդ դրամ: Հայաստանում ամենափոքր կապիտալ ունեցող բանկը «ԲՏԱ բանկ»-ն է: 2015թ. մարտի վերջի դրությամբ՝ ընդհանուր կապիտալը կազմել է 5.5 մլրդ դրամ:

Նրանց միացումով կապիտալի հարցը չի լուծվում: Ըստ ամենայնի, կողմերը պետք է նաև ներդրումներ ներգրավեն, որպեսզի հասցնեն 30 մլրդ դրամի:

«Հայէկոնոմբանկի» սեփականատերերը հանրությանը հայտնի են: Այն առավելապես Սուքիասյան եղբայրների բանկն է:  Բանկի բաժնետիրական կապիտալի 59,5 % բաժնեմասը (1,389,622.5 հազար ՀՀ դրամ) պատկանում է Սուքիասյաններին, որոնք բանկի վերջնական վերահսկող են (այդ թվում՝ Էդուարդ Ալբերտի Սուքիասյանին պատկանող 2.1% մասնակցությունը):

Սակայն այսչափ պարզ չէ «ԲՏԱ բանկ»-ի (Հայաստան) բաժնետերերի կառուցվածքը:

Պաշտոնական կայքում նշվում է, որ բանկի նշանակալի մասնակիցներն են՝ «ԲՏԱ բանկ» բաժնետիրական ընկերությունը (65.2%) և ներդրումային գործունեություն իրականացնող ZRL Beteiligungs AG ընկերությունը (31.1%):

«ԲՏԱ բանկ» բաժնետիրական ընկերությունը ղազախական մայր բանկն է: Այստեղ ևս տարբեր բաժնեմաս ունեցող ընկերություններ և անձինք կան: Մասնավորապես՝ ղազախական «Կենտրոնական-Ասիայի ներդրումային ընկերություն» ԲԸ-ն, գործարար Նուրժան Սուբխանբերդինը(ով նաև «Կենտրոնական-Ասիայի ներդրումային ընկերություն» ԲԸ-ի հիմնական բաժնետերն է ), ղազախական «Alnair Capital Holding»-ը (միլիոնատեր Այգուլ Նուրիևայի գլխավորությամբ) և Ղազախստանի պետական ակտիվները ղեկավարող «Սամրուկ-Կազինա» ԲԸ-ն:

Ավստրիայի ընկերությունների գրանցման ռեգիստրից մեր գործընկերների միջոցով ստացված փաստաթղթի համաձայն՝ հայաստանյան «ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ում 31 % բաժնեմաս ունեցող ավստրիական ZRL Beteiligungs AG ընկերությունը 2013 թվականից լուծարված է:

Նշենք, որ բանկի բաժնետերերի մասին տեղեկություններ պարունակող էջը վերջին անգամ թարմացվել է այս տարվա հոկտեմբերի 28-ին, և այդ մասին որևէ գրառում կատարված չէ:

Քրեական և փողերի լվացման պատմություններում բազմիցս շոշափվել է «ԲՏԱ-Հայաստան» բանկի անունը:  Դեռևս 2009թ.-ին «ՉԻ»-ն գրել էր, որ փողերի լվացման տարբեր դրվագներով քրեական գործեր են հարուցվել և ստուգումներ են իրականացվում բանկում: Ոսկիների գրավադրման վերաբերյալ այլ պատմություններում բանկը նույնպես ներգրավված է եղել:

Փողերի լվացման պատմություններով համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել մայր՝ ղազախական «ԲՏԱ բանկ»-ը: Օշֆորային ընկերությունների միջոցով փողերի լվացման մեղադրանքով բանկի նախկին կառավարիչ Մուխտար Աբլյազովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրան կալանավորել են, տասնյակ դատական գործեր են ընթանում Լոնդոնի դատարաններում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ