28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

15 օր հացադուլի մեջ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների վրա կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը արդեն 15 օր է՝ հացադուլ է անում: Նրա հայրը՝ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր է իմացել, որ որդին նման քայլի է դիմել.

«Նրա հետ կապ չունենք: Այսօր էլ պատահական եմ իմացել, ու հստակ չեմ ակրող ասել, թե ինչի համար է հացադուլ հայտարարել: «Հստակ պահանջը հացադուլի չգիտեմ, գուցե արդարացված է. երբ պարզեմ, խորհուրդ կտամ»: Այսօր Ժիրայր Սեֆիլյանը խնդրեց, որպեսզի Հայկը դադարեցնի հացադուլը.

«Մենք գիտենք, որ Հայկն առանց այն էլ հյուծված է: Խնդրում ենք դադարեցնել հացադուլը, քանի որ նա մեզ առողջ է հարկավոր»:

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: Դատախազը պահանջել է 14 տարվա ազատազրկման դատապարտել նրան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ