16 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՊՆ աշխատակիցը ոսկյա զարդեր է հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է սոցիալական ցանցի միջոցով մտերմիկ հարաբերություններ ստեղծելու արդյունքում խարդախությամբ ոսկյա զարդեր հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավագ ռադիոհեռախոսավար, Երևանի 20-ամյա բնակիչ Հ.Խմելյանը 2014 թվականի հունիսի 26-ին հեռախոսակապի միջոցով ծանոթացել է Էջմիածնի մի բնակչուհու հետ, որից հետո նրանք շարունակել են հաղորդակցվել սոցիալական ցանցի միջոցով, որի արդյունքում Հ.Խմելյանի և աղջկա միջև ձևավորվել են մտերմիկ հարաբերություներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Հ.Խմելյանը,  խարդախությամբ խոշոր չափերի գույք հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ընկեր, 21-ամյա Ա.Հախյանի հետ, իր ծանոթուհուց գումար է խնդրել՝ պատճառաբանելով, որ պարտքեր ունի: Ստեղծված մտերմության արդյունքոմ աղջիկը համաձայնել է օգնել՝ գումարի փոխարեն առաջարկելով ոսկյա զարդեր։ Երիտասարդը համաձայնել է՝ խոստանալով զարդերը գրավադնել և օրեր անց վերադարձնել։

Քննությամբ պարզվել է, որ ծանոթուհուց  նախ վերցրել են երկու կտոր ոսկյա զարդ, որոնք վաճառել են ոսկու շուկայում, ապա օրեր անց երիտասարդը պահանջել է այլ ոսկյա զարդեր ևս տրամադրել։ Աղջիկը տանից վերցրել է ծնողներին պատկանող 4 կտոր ոսկյա զարդ և դրանք փոխանցել երիտասարդին՝ վերջինիս ասած անձ միջոցով։ Ոսկյա զարդերից 3 կտորը վաճառվել է  նույն օրը, իսկ մեկը գրավադրվել, իսկ գոյացած գումարը երիտասարդներն օգտագործել են սեփական կարիքների համար։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ.Խմելյանին և Ա.Հախյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն), իսկ Ա.Դարիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակությանը օժանդակելը):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է,և գործն ուղարկվել դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ