19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ներողամտություն չի լինելու

Պարեկային ծառայության անցնող վերակարգերի ստուգատես: Տոնական օրերին ոստիկանությանստորաբաժանումները արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն կիրականացնեն: Դեկտեմբերի 30-ի վաղ առավոտյան ոստիկանության ստորաբաժանումների վերակարգերն ավանդույթի համաձայն շարվել էին ստուգատեսի: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական օրերին մայրաքաղաքում պարեկային ծառայություն իրականացնող վերակարգերի ստուգատեսն ընդունեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Ստուգատեսին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ Երևանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության, Հասարակական կարգի ապահովման վարչության և այլս տորաբաժանումների պարեկային խմբերի տոնական ծառայության առանձնահատկություններին: Վերակարգերը գործելու են շուրջօրյա՝ ապահովելով հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը մայրաքաղաքի բոլոր շրջաններում, հասարակական և ժամանցի վայրերում, փողոցներում ու հրապարակներում: Ծառայության ընթացքում ներողամտություն չի դրսևորվի հատկապես հարբած վարորդների նկատմամբ.կարգազանցները կենթարկվեն պատասխանատվության, ոստիկանական վերակարգը ուղևորներին կուղեկցիտուն, իսկ մեքենաները կտարվեն ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Տոնական ծառայության նպատակը երևանցիների ու քաղաքի հյուրերի անվտանգության ապահովումն է: Ոստիկանությունն ակնկալում է նաև համաքաղաքացիների օգնությունն ու օժանդակությունը: Միասնաբար անենք ամեն ինչ՝ անցանկալի միջադեպերից զերծ մնալու համար և անկորուստ ու ապահով մտնենք նոր տարի:

Բուքմեյքերական գրասենյակում կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց

Արդեն տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Լեոյի փողոցի թիվ 12 հասցեում գործող բուքմեյքերական գրասենյակում ավազակային հարձակում է կատարվել: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 03.30-ին, երկու անհայտ անձինք մուտք են գործել նշված բուքմեյքերական գրասենյակ, որտեղ մեկը […]

Հափշտակել է սուրճի սարքի դրամապահոցի գումարը /վիդեո/

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուրճի սարքի դրամապահոցից գողություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի դեկտեմբերի 12-ին ահազանգ է ստացվել, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը ֆիզիկական ուժի գործադրմամբ բացել է Երևանի Ա. Մանուկյան և […]

Հայկի գործից նորություն կա

Փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և փաստաբան Վահե Գրիգորյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացրել Հայկ Կյուրեղյանի գործով բողոքը: Փաստաբանները պահանջում են 2014թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտից ոստիկանության Կենտրոնի բաժին տեղափոխելիս, ապա նաև բաժնում Հայկ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու փաստերով ճանաչել վերջինիս նկատմամբ` ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման […]

14-ամյա տղան հրազենային վիրավորում է ստացել. հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վարդենիս քաղաքում 14-ամյա տղայի՝  հրազենային մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 21:50-ին, Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալից  ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ իրենց […]

Ի՞նչ խնդիրներ կան. Շիրխանյանի փաստաբանը դիմել է

Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը առողջական խնդիրներ ունի: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Շիրխանյանի փաստաբանը՝ Տիգրան Տեր-Եսայանը: «Առողջական խնդիրների պատճառով չի կարող գտնվել կալանավայրում,այս հարցով դիմել ենք առաջին ատյանի դատարան, բայց դատարանը հաշվի չառավ եւ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրեց՝ կալանավորումը »,- նշեց Տեր […]

Տղամարդը սպանել է նախկին կնոջը, երեխաներին ու զոքանչին

ՌԴ Տյումեն քաղաքում 4 հոգու սպանություն է տեղի ունեցել։ Սպանվել են 24-ամյա կինը, նրա մայրն ու երկու երեխաները։ Ինչպես պարզվել է,  սպանությունը կատարել է կնոջ նախկին ամուսինը։ Զույգը մեկ տարի առաջ բաժանվել էր, եւ Դարյան երեխաների հետ գնացել էր մոր տուն։ Զաուրն այդ օրը եկել է կնոջ հետ հաշտվելու, սակայն նրանք վիճել են, եւ տղամարդը […]

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. նախարարը փաստեց

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ ամփոփեց և՛ իր պաշտոնավարման 100 օրը և տարեվերջը: Ասուլիսի ընթացքում նախարարը անդրադարձավ նաև քաղբանտարկյալների խնդրին և փաստեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: «Քաղբանտարկյալի չափորոշիչներով որևէ դատապարտյալ Հայաստանում չկա»,-ընդգծեց նախարարը:

Սողոմոն Քոչարյանի համար արդարադատության նախարարությունն ամեն ինչ արել է. նախարար /վիդեո/

20 տարվա ազատազրկումից հետո դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված եւ 15 օր անց հիվանդանոցում մահացած ցմահ դատապարտյալ «Սողոմոն Քոչարյանի համար արդարադատության նախարարությունն ամեն ինչ արել է»,-այսօր՝ դեկտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նախարարի խոսքով՝ իր նշանակումից հետո ինքն անձամբ ամեն օր հետաքրքրվել է եւ հանձնարարել, որ ամեն ինչ կատարվի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի