18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պարզվում են «Սդղի գյոլ»-ում 47-ամյա տղամարդու մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 47-ամյա տղամարդու՝ Կ.Հովսեփյանի մահվան հանգամանքները, ում դին հայտնաբերվել է հունվարի 5-ին՝ «Սդղի գյոլ» կոչվող տարածքում։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

2016թ. հունվարի 3-ին` ժամը 21:00-ին, Գորիսի բնակիչ Ս.Գևորգյանից  հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 16-ի սահմաններում, Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող վայրում գտնվող իրենց անասնագոմի հարակից տարածքում անասնապահ Կ.Հովսեփյանը կորել է։

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում  2016թ. հունվարի 5-ին` ժամը 12:50-ին, Կ.Հովսեփյանի բնակության վայրից  դեպի «Սդղի գյոլ»-ի ուղղությամբ՝ 255 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է նրա դիակը` դեմքով մասամբ ձյան մեջ թաղված:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ Գորիս քաղաքի բնակիչ Կ.Հովսեփյանը Սյունիքի մարզի Ակներ գյուղի վարչական տարածքի «Սդղի գյոլ» կոչվող վայրում գտնվող, Ս.Գևորգյանին պատկանող անասնագոմում պահել է վերջինիս և իր անասունները: Ժամանակավորապես բնակվել է նշված տարածքում գտնվող անասնագոմին հարակից տանը կնոջ` Թերեզա Պողոսյանի հետ: 2015 թվականի դեկտեմբերի 28-ին այնտեղ է գնացել նաև որդին՝ ծնողների հետ Ամանորը դիմավորելու համար։

Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունվարի 3-ին` ժամը 15- 16-ի սահմաններում, Ս.Գևորգյանն իր  որդու հետ, ավտոմեքենայով, սնունդ է տարել Կ.Հովսեփյանի ու նրա ընտանիքի համար:

Ըստ Ս.Գևորգյանի հաղորդման՝ առատ ձյան և քամու պատճառով ավտոմեքենայով չեն կարողացել հասնել մինչև  տուն, և տանից ոչ հեռու Ս.Գևորգյանի որդին սնունդը հանձնել է իրենց ընդառաջ դուրս եկած Կ.Հովսեփյանին:

Որոշ ժամանակ անց՝ Ս.Գևորգյանը զանգահարել է Կ.Հովսեփյանի բջջային հեռախոսահամարին՝ պարզելու համար՝ հասե՞լ է տուն, թե՝ ոչ, սակայն նա չի պատասխանել, որից հետո զանգահարել է նրա կնոջը և տեղեկացել, որ նա տուն չի հասել։

Անասնագոմի ու տան հարակից տարածքներում սկսել են փնտրել Կ.Հովսեփյանին, սակայն չեն գտել, քանի որ քամու հետևանքով տարածքը լցված է եղել մոտ 1 մետր ձյան շերտով: Նա հայտնաբերվել է  2016թ. հունվարի 5-ին` մահացած,  դեմքով մասամբ ձյան մեջ թաղված:

Դիակի արտաքին զննությամբ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ