19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ԻՊ ահաբեկիչները 50 հոգու են գլխատել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման  ահաբեկիչները գլխատել են իրենց 50 կողմնակիցներին։ Ինչպես պարզվել է, ահաբեկիչները գլխատել են իրենց անդամներին, քանի որ վերջինները հրաժարվել են իրենց վրա պայթուցիկ գոտիներ կրել կռիվների ժամանակ։ Ահաբեկիչները նրանց մեղադրել են վախկոտության մեջ ու մասսայական սպանել նրանց։  

Դրամապանակի գողություն՝ բժշկական կենտրոնում /վիդեո/

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բժշկական կենտրոնի աշխատասենյակից գողություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Երևանում գործող բժշկական կենտրոններից մեկում հանցագործություն կատարած անձն […]

«Պրիստիժնի» սուպերմարկետի բորբոսնած բոմբոներկան

Սուպերմարկետներից մեկում գնեցի շոկոլադե տուփ: Գինն էլ համեստ լրագրողիս աշխատավարձի համար բավական թանկ` մոտ 15 հազար դրամ: Բայց այ քեզ փորձանք` շոկոլադները բորբոսնած էին: Ավելին, դրանք դեռ պիտանիության ժամկետում էին: Պատկերացնում եք, ինչ կլիներ, եթե այդ տուփը որոշեի ինչ-որ մեկին նվիրել: Այնպես որ, սիրելի ընթերցող, եթե այս օրերին Ձեր հյուրերն էլ նման շոկոլադներ բերեն, չվիրավորվեք, […]

Կոմանդոսը շոկի մեջ է. Իրավունք

«Վահանը շատ խելացի, կազմակերպչական մեծ ջիղ ունեցող անձնավորություն է, ինձ համար զարմանալի, միեւնույն ժամանակ հանելուկային է թվում նրա կալանավորումը, չեմ պատկերացնում ինչ է կատարվում՝ ոնց կարող էր Վահանը խառը լիներ նման բաներում, չեմ հավատում»,- անդրադառնալով օրերս Ազգային անվտանգության ծառայության կողմից՝ Երեւանում վնասազերծված «զինված հանցախմբի» գործի շրջանակում ձերբակալված, ապա նաեւ կալանավորված պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան […]

Ո՞վ է սպանել Արթուրին. կա մեղադրյալ

Երեւանի «Շենգավիթ» համայնքում գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած սպանության գործով արդեն կա մեղադրյալ: «Քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է անձի ինքնությունը, ում հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ: Դեկտեմբերի 24-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել այդ անձին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, եւ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել […]

Ձերբակալվել են սպանություն և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով

Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 5-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 20/Ա հասցեում վիրավոր մարդ կա: Ժամը 6.05-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ նշված հասցեում գտնվող բենզալցակայանից, «գլխի, կրծքավանդակի […]

Մահվան ելքով ավտովթար` Դուրյան թաղամասում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ավան վարչական շրջանում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015թ. դեկտեմբերի 20-ին` ժամը 19:00-ի սահմաններում,  Ավան վարչական շրջանի  Դուրյան թաղամասի  թիվ 45 շենքի դիմաց, Կ.Ավագյանի վարած «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է աջ ճամփեզրի մոտ կայանված, […]

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սկանդալային սպանության գործով մեղադրյալները բողոքում են

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 24-ին  վերջապես շարունակվեց  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը: Մեղադրյալները այդպես էլ չընդունեցին իրենց մեղքը, այլ ընդգծեցին, որ անմեղ են և զուր տեղն են կալանավորվել: Մեղադրյալ Վաչե Սահակյանը մեղքը ընդունեց մասամբ. «Մի խումբ անձանց կողմից չի […]

Դռան փականները կոտրելու միջոցով մուտք են գործել բնակարան և գողություն կատարել

ՀՀ քննչական  կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում  քննվող  քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու Երևանի բնակարաններից մեկից գողության կատարած անձանց ինքնությունը: Այս մասին հայտնում է քննչական կմոիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 23:00-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 30-ը՝ ժամը 13:00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք […]

Արթուրը հավեսով տղա էր. մանրամասներ «Գուդվինի» գրասենյակի սպանությունից/վիդեո/

Երեւանում այսօր հերթական սպանությունն է տեղի ունեցել: Շենգավիթ համայնքում գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի: Henaran.am-ի թղթակիցը փորձել է դեպքի վայրում մանրամասներ պարզել: Ոստիկանության աշխատակիցը մեր թղթակցին տեղեկացրել է, որ սպանվածը 28 ամյա Արթուր Նազարյանն է,  «Գուդվին» բուքմեյքերական ընկերության աշխատակիցը: Դեպքի վայրում իրավապահներն են աշխատում, առայժմ կասկածյալներ, սպանության վարկածներ չկան: Տարածքում տեսախցիկներ չեն եղել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի