19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչպես են ահաբեկիչները կանանց սեքս-ստրկուհիների վերածում /վիդեո/

Համացանցում շոկային տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները բռնանում կանանց վրա։ Նրանք «կենդանի ապրանքը» ընտրում են՝ սեքս-ստրկուհի դարձնելու համար, հայտնում է LifeNews-ը։ Տեսանյութում երեւում է, որ ահաբեկիչները ստիպողաբար տանում են երիտասարդ կանանց եւ աղջիկներին իրենց ընտանիքներից, որպեսզի գերուհի դարձնեն։ Եւ այդ ամենը տեղի է ունենում նրանց ամուսինների […]

ԱԱԾ-ն՝ Աշոտ Մանուչարյանին

Արթուր Վարդանյանի գլխավորությամբ ստեղծված հանցավոր համագործակցությանը   մասնակցելու, դրա   օգտին   կոնկրետ   հանձնառություն և դերակատարություն  ունենալու  մեղադրանքով ՀՀ պաշտպանության նախկին   փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալության մասին ՀՀ ԱԱԾ հայտարարությունը    հասարակական  մեծ   հնչեղություն ստացավ: Այս ձերբակալության, այնուհետև  դատարանի կողմից կալանավորման որոշման շուրջ մամուլում  և էլեկտրոնային լրատվամիջոցներում բազմաթիվ կարծիքներ ու մեկնաբանություններ հնչեցին, բայց  հիմնականում  առանց գնահատականների: Հարցը շատ  նուրբ  համարելով  […]

Վահան Շիրխանյանը ապշած է

Նախկին փոխվարչապետ, պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը շփում ունեցել է Նորք Մարաշում վնասազերծված «ահաբեկչական հանցախմբի» ղեկավար Արթուր Վարդանյանի հետ: Այս մասին ասել է Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը` հավելելով, որ իր պաշտպանյալը Վարդանյանի հետ ծանոթացել է Եղեռնի 100-ամյակին և ավելին չի եղել: Փաստաբանը նշել է, որ Շիրխանյանն իրեն մեղավոր չի ճանաչում և ապշած է տեղի ունեցածի առնչությամբ: […]

Ահաբեկիչները հարձակվել են Դեյր-Էզ-Զորի դպրոցի վրա, աշակերտներ են մահացել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն այսօր հարձակվել են սիրիական Դեյր-Էզ-Զորի դպրոցի վրա, ինչի արդյունքում 9 աշակերտուհի է մահացել, 15 երեխա վիրավորվել է, հայտնում է lifenews.ru-ը։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

Քննիչն ու ոստիկանները դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից

Քաղաքացիներ Ժենյա Մ.-ն և Լիանա Ղ.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ Ռոզա Զ.-ին առևանգելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2014 թվականի հուլիսին, վարույթն իրականացնող հիշյալ քննչական բաժնի քննիչը հարվածներ է հասցրել իրենց մարմնի տարբեր մասերին՝ պահանջելով հարցաքննության և առերեսման արձանագրություններում իր թելադրանքով […]

Հրաժարվեց

Դեկտեմբերի 21-ին Կենտրոն, Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարնում տեղի է ունեցել «Քինգ դե Լյուքս» ընկերությունն ընդդեմ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործով դատական նիստը: «Քինգ դե Լյուքս»-ի սեփականատեր Արթուր Հարությունյանը` «Պալաչը» հիմնադրամին դատի էր տվել անվճար ուղևորափոխադրումներն արգելելու պահանջով, սակայն հայցվոր կողմը հրաժարվեց իր հայցից: Հիշեցնենք,  «Քինգ դե Լյուքս» ընկերության վարորդները պարբերաբար փակում էին Աբովյան-Երևան մայրուղին, բողոքի ակցիաներ […]

Ռամզան Քադիրովին տուգանել են՝ առանց ամրագոտին կապելու երթեւեկելու համար /վիդեո/

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը պատմել է, որ այն բանից հետո, երբ համացանցում է տեղադրել տեսանյութ, թե ինչպես է մեքենա վարում առանց ամրագոտին կապելու, իրեն տուգանել են։ Մեքենայում եղել են նաեւ Քադիրովի երեխաները, ովքեր նույնպես ամրագոտին չէին կապել։ «Իդեալական մարդիկ չեն լինում։ Ցավոք, ես էլ եմ սխալվում։ Տեսանյութը ոստիկանները տեսել են ու արագ արձագանքել, ու ես […]

Ովքե՞ր են Վահան Շիրխանյանի հետ. Հրապարակ

«Մեր տեղեկություններով, Նորք-Մարաշում վնասազերծված խմբավորման գործով պաշտպանության նախկին փոխնախարար Վ. Շիրխանյանից բացի, 3 հրամանատար է ձերբակալվել: Նրանցից մեկին արդեն կալանավորել են: Նրանք ՊՆ նախկին աշխատակիցներ են, աշխատել են Շիրխանյանի օրոք: Սակայն ԱԱԾ-ն դեռ լռում է, շարունակում է ակտիվ գործողությունները՝ ձերբակալություններ, հարցաքննություններ, խուզարկություններ: Մեր աղբյուրն ասում է, որ կալանավորվածների թիվն առաջիկայում կաճի, մի քանի հոգու էլ […]

Ո՞վ կհետևի Շիրխանյանին

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալումը՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը պայմանավորում է երկու հանգամանքով:  Henaran.am-ի հետ զրույցում Արշակյանը մասնավորապես նշեց. «Ամենակարևորը քաղաքական ենթատեքստ ունեցող բոլոր միջոցառումները, որ իրականացնում են մեր ուժային կառույցները՝ կասկածելի են մեղմ ասած: Իսկ քրեական առումով միջազգային կառույցները արդեն գնահատական տվել են՝ Հայաստանը համարելով ամենաանվտանգ երկրներից մեկը՝ անվտանգության առումով»: Արշակյանը նշեց, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի