17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ԱՄՆ-ում հայազգի թմրավաճառ է ձերբակալվել

Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել է տեղի հայազգի 55-ամյա բնակիչ Մարտիկ Բաղոմյանն։ Նրա տնից առգրավվել է 5 կգ ափիոն, 1 կգ հերոին, 200 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցներ, գրում է Los Angeles Times-ը։

Ոստիկանությունից նշել են, որ քննիչները խուզարկել են Մարտիկ Բաղոմյանի տունը, որտեղ նա ապրում էր կնոջ և երկու դեռահաս երեխաների հետ։ Առգրավված իրեղեն ապացույցների մեջ կան նաև փաթեթավորման նյութեր, կշեռք և այլն։

Ոստիկանության փոխանցմամբ՝ սա այս տարի Գլենդելում առգրավված թմրանյութի ամենամեծ խմբաքանակն է։

Իրավապահների տվյալներով՝ տղամարդը թմրանյութերի վաճառքով սկսել է զբաղվել դեռ 2001 թվականից։ Բաղոմյանին կալանավորել են՝ առանց գրավի դիմաց ազատ արձակման իրավունքի։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ