19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Թող մեկ րոպեով մտնեն մեր դրության մեջ». Ավետիսյանների դուստրը վրդովված է

Արդեն հայտնել էինք, որ այսօր Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում տեղի է ունեցել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժանաբար սպանության գործով առաջին դատավարությունը: Դատավարությանը մասնակցում էին գործով միակ կասկածյալ, ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, Ավետիսյանների իրավահաջորդները, վերջիններիս փաստաբանները, հանրային պաշտպաններ և գործով հետաքրքրված այլ անձինք: Դատավարությունն անցնում էր բավական լարված մթնոլորտում: Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները և փաստաբաններն […]

Հափշտակել է անվադողերի վաճառքից գոյացած գումարը /վիդեո/

Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող անվադողերի խանութից կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում ՔԿ լրատվական ծառայությունը: 2015 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 12:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող անվադողերի խանութի սրահում՝ […]

Քննություն է տարվում՝ պարզելու ավագ լեյտենանտ Գոռ Օհանյանի մահվան հանգամանքները

Զինվորական քննչական գլխավոր վարչության Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ավագ լեյտենանտ Գոռ Օհանյանի մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Ըստ նախնական տվյալների՝ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում ավագ լեյտենանտ Գոռ Վահանի Օհանյանն իր կողմից նռնականետից կրակոց արձակելու հետևանքով ստացել է […]

Սարսափելի ողբերգություն․ հայրը սպանել է 3 ամսական դստերը /վիդեո/

Բուրիաթիայում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել։ Հայրը, լինելով սփայսի ազդեցության տալ, սպանել է 3 ամսական դստերը։ Հանցագործը նախ դաժան ծեծի է ենթարկել կնոջը, ապա վերցնելով նորածին երեխային մահճակալի միջից՝ նրան պատին է խփել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ տղամարդը թմրանյութերի ազդեցության տակ է։ Փոքրիկը ցավոք մահացել է, նրա 21-ամյա մայրը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել […]

Ընտրախախտումների մասով հարուցվել են նոր քրեական գործեր

2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է ևս 3  քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու և քվեարկության արդյունքները կեղծելու դեպքերի առթիվ։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 1. Մալաթիա-Սեբաստիա […]

Ավագովը դատի է տվել Սահակաշվիլիին

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովի եւ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու միջեւ հասունացած սկանդալը նոր երանգներ է ստանում։ «1+1» հեռուստաալիքի եթերում Ավագովը հայտարարել է, որ դատի է տվել է Սահակաշվիլիին՝ իրեն կոռուպցիայի մեջ մեղադրելու համար: Նա ասել է նաեւ, որ ինչքանով ինքը տեղյակ է՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նույնպես պատրաստվում է դատի տալ Օդեսայի […]

Հացադուլի դիմած ցմահ դատապարտյալները հրաժարվել են զբոսանքից

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած 35 ցմահ դատապարտյալներից 3-ը երեկ հրաժարվել են հացադուլից: Henaran.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց  Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Ղլեչյանը նշեց, որ հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկված դատապարտյալները դիմում են ներկայացրել, որով հրաժարվել են նաև զբոսանքից: Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 28 ցմահ դատապարտյալներ կրկին անժամկետ հացադուլ են հայտարարել: Հացադուլ […]

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2015 թ. դեկտեմբերի 21-ից գործարկվելու է Մ-5 Երեւան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Արաքս համայնքի վարչական տարածքով անցնող հատվածում տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել […]

Ավետիսյանների գործով դատական առաջին նիստն ավարտվեց. հայտնի է հաջորդ նիստի օրը

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում մեկնարկած դատվարությունն անցնում է թեժ մթնոլորտում: Տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչները` փաստաբանները, անընդհատ միջնորդություններ են ներկայացնում դատարանին, ինչն էլ ներկաների և դատարանի անձնակազմին բորբոքվելու տեղիք է տալիս: Իրավապշտպան Արթուր Սաքունը, ով ևս Ավետիսյանների հարազատների ներկայացուցիչ է, դատարանում առարկություն ներկայացրեց, թե ինչո՞ւ պետք է դատարանում ներկա լինեն նաև ռուսական ռազմաբազայի ծառայակիցները, եթե դատարանի […]

Զինվորների սպանության գործով քրգործ է հարուցվել

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից 2 հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ 2015 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ շարքայիններ Աղասի Արսենի Գրիգորյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի