09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը

Րոպեներ առաջ ցմահ դատապարտյալները որոշել են դադարեցնել հացադուլը: Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեց ցմահ դատապարտյալ Արեն Չատինյանի մայրը:

Ալա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ցմահ դատապարտյյալներին երեկ այցելել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, որը հորդորել է դադարեցնել հացադուլը, նշելով, որ փետրվարի ցմահ դատապարտյալների հարցը կբարձրացվի ԱԺ-ում:

«Իմ տեղեկությամբ, այսօր էլ նրանց այցելել է ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը և տեղեկացրել է, որ իրենց հարցով անպայման զբաղվելու են:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 ցմահ դատապարտյալներ կրկին անժամկետ հացադուլ էին հայտարարել: Հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների թիվը դեկտեմբերի 18-ի դրությամբ կազմել էր 35 հոգի:  Նշենք, որ դեռ հոկտեմբերից ցմահ դատապարտյալները պահանջում են վերանայել իրենց գործերը:  Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներն իրենց գործերը վերանայելու պահանջով ավելի վաղ բաց նամակ էին հղել Սերժ Սարգսյանին, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ