18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պերմյակովը հոգեբանին ասել է՝ ինչու է դա արել.168 ժամ

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի՝ սատանիստ լինելու հանգամանքը պետք է ստուգվի համապատասխան փորձաքննությամբ: Այս մասին ասել է դատական հոգեբան Էլդա Գրինը, ով նաև մասնակցել է Վ. Պերմյակովի նկատմամբ կատարված փորձաքննությանը:

Նա նշել է, որ Պերմյակովն իրեն պատշաճ է պահել փորձաքննության ընթացքում: «Ինքն իրեն պատշաճ էր պահում, նույնիսկ ինչ-որ պահ զգացի, որ շփման կարիք ունի, պատմում էր հանգիստ, ինտելեկտը ցածր էր, քննադատական միտքը նույնիսկ միջին մակարդակի չէր, բայց զղջանքի արտահայտություն էլ չզգացի դեմքի վրա: Շատ հանգիստ, ժպիտով էր մեզ հետ՝ հոգեբանների և ինձ հետ, և ուրախ էր, որ հանգիստ են խոսում իր հետ, մարդավարի, ուղղակի զրույցի ոճով ենք խոսել:

Եվ ամբողջ գործողությունների պատճառաբանությունը հիմնականում հետևյալն էր, որ ինքը պարզապես չէր ցանկանում բանակում ծառայել, շատ էր կարոտել ծնողներին, այն հարազատ վայրը, որտեղ ինքն ապրել էր և այդպիսի պլան էր մշակել: Երբ ես հարցրի՝ մենա՞կ ես արել, դա մի քիչ հավատալու չէ, որ այդ արագությամբ կարողանար բոլորին այդպես ոչնչացնել, ասաց՝ եթե մենակ էլ չլինեի, չէի ասի»,- ասաց Էլդա Գրինը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ