17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ներողամտություն չի լինելու

Պարեկային ծառայության անցնող վերակարգերի ստուգատես: Տոնական օրերին ոստիկանությանստորաբաժանումները արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն կիրականացնեն:

Դեկտեմբերի 30-ի վաղ առավոտյան ոստիկանության ստորաբաժանումների վերակարգերն ավանդույթի համաձայն շարվել էին ստուգատեսի:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական օրերին մայրաքաղաքում պարեկային ծառայություն իրականացնող վերակարգերի ստուգատեսն ընդունեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Ստուգատեսին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ Երևանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության, Հասարակական կարգի ապահովման վարչության և այլս տորաբաժանումների պարեկային խմբերի տոնական ծառայության առանձնահատկություններին:

Վերակարգերը գործելու են շուրջօրյա՝ ապահովելով հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը մայրաքաղաքի բոլոր շրջաններում, հասարակական և ժամանցի վայրերում, փողոցներում ու հրապարակներում:

Ծառայության ընթացքում ներողամտություն չի դրսևորվի հատկապես հարբած վարորդների նկատմամբ.կարգազանցները կենթարկվեն պատասխանատվության, ոստիկանական վերակարգը ուղևորներին կուղեկցիտուն, իսկ մեքենաները կտարվեն ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Տոնական ծառայության նպատակը երևանցիների ու քաղաքի հյուրերի անվտանգության ապահովումն է:

Ոստիկանությունն ակնկալում է նաև համաքաղաքացիների օգնությունն ու օժանդակությունը:

Միասնաբար անենք ամեն ինչ՝ անցանկալի միջադեպերից զերծ մնալու համար և անկորուստ ու ապահով մտնենք նոր տարի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ