19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ոստիկանը սպանել է ընկերներին՝ իրեն ծաղրելու համար

Մոսկվայում ոստիկանը կրակել է ու սպանել է ընկերոջը ու վիրավորել մյուսին, ովքեր իրեն ծաղրել են։ 42-ամյա  տղամարդն ընկերներին հրավիրել է իր տուն, որտեղ էլ խնջույքի ժամանակ նրան սկսել են ծաղրել։ Տղամարդու և հյուրերի միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, այնուհետև տան տերը կրակ է արձակել հյուրերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկը տեղում մահացել է, իսկ մյուսը` մարմնական […]

Թուրքիայում սպանվել է ԻՊ-ի վայրագությունների մասին վավերագրական ֆիլմ նկարահանող լրագրողը

Թուրքիայի սահմանամերձ Գազիայնթեփ (պատմ. Այնթափ) նահանգի համանուն քաղաքի Ալի Ֆուաթ Ջեբեսոյ զբոսայգում անհայտ անձը կամ անձինք սպանել են 37-ամյա սիրիացի լրագրող Նաջի ալ Ջերֆին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «milliyet» թերթի կայքի հաղորդմամբ` Ջերֆը Գազիանթեփում աշխատում էր մի վավերագրական ֆիլմի նկարահանումների վրա, որտեղ ներկայացվելու էին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից տարածաշրջանում իրականացրած կոտորածները և […]

Նյութապես շահագրգռվել է և խոչընդոտել հանրաքվեի ազատ իրականացմանը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքացի Զավեն Միրիջանյանը, ընդգրկված լինելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը կազմակերպող թիվ 9 ընտրատարածքի 2-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում, նույն հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանին նյութապես շահագրգռելով` խոչընդոտել է ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը: Մասնավորապես՝ թիվ 9/2 ընտրական տեղամասի անդամ […]

Հարյուրը՝ մեկում. հիշեցին, պահանջեցին /վիդեո/

«Հիշում եմ և պահանջում» վավերագրական ֆիլմում ամփոփված են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Այն ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետհանձնաժողովի որոշմամբ:

Իրաքում գերի են վերցրել ԻՊ առաջնորդին

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները գերի են վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից Աբու Օար աշ-Շիշանիին։ Հատուկ գործողությունները տեղի են ունեցել Իրաքում՝ Կիրկուկում, հայտնում է ТАСС գործակալությունը։ Հայտնի է նաեւ, որ հատուկ գործողությունների արդյունքում 7 ահաբեկիչ է ոչնչացվել։

Պահանջում են վարույթ սկսել լրագրողին վիրավորած փաստաբանի նկատմամբ

Forrights.am էլեկտրոնային կայքում 25.12.2015թ. հրապարակվել է «Վերաքննիչ դատարանը մերժեց Բալոյանի բողոքը» վերտառությամբ հոդված: Հոդվածի հեղինակը մեջբերել է փաստաբան Զարուհի Վարդանյանի բառերը, որոնք փաստաբանը հայտարարել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական նիստի ժամանակ, համաձայն որի Զարուհի Վարդանյանը ասել է. «Ժաննա Ալեքսանյանը պատվեր է կատարել՝ հրապարակելով «Արա, ես քո հետ տղայականով եմ խոսում, ոչ թե որպես փաստաբան» […]

Գողականները համոզել են Արթուրին նալոգ հավաքել մեծահարուստ հայերից. նոր մանրամասներ

Բոլորս ենք հիշում նոյեմբերի 25-ի աղմկոտ եւ աղմկահարույց ձերբակալությունը, որի ընթացքում կալանքի տակ առնվեցին նախ 9, ապա 21 կասկածյալներ, ըստ հայտարարվածի՝ իրենց պարագլուխ Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, եւ որոնց նկատմամբ իսկույն հարուցվեց քրեական գոր՝ՙ քրեական օրենսգրքի թիվ 223 եւ 235 հոդվածներով- հանցավոր խմբակցություն ստեղծելու ու դրան մասնակցելու եւ զենք-զինամթերքի ապօրինի ձեռքբերման, կրելու եւ տարածելու մեղադրանքով: Այդ […]

Խոշոր վթար Դոնի-Ռոստովում․ զոհվածների մեջ Հայաստանի քաղաքացիներ կան

Դեկտեմբերի 26-ին, ժամը 06.49-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ի պաշտոնական կայքը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի т377ЕЦ61 և м599ЦМ57 պետհամարանիշներով և «Մազդա» մակնիշի х181МО61 պետհամարանիշով ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել […]

Վարորդը կասկածյալի կարգավիճակում է. վթար` Շիրակում

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ուղևորի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում  է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի բնակիչ Զուրաբ Իբրահիմի Դոլիձեի վարած «Ֆոլքսվագեն-Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Բավրա ավտոճանապարհի 141-րդ կիլոմետր հատվածում` Շիրակի մարզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի