17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Գևորգը Նոր տարվա գիշերը ծեծե՞լ է հրեշտակապետին

Հունվարի 1-ի գիշերը ձերբակալել են ՀԽ անդամ Գևորգ Սաֆարյանին, որը տեղեկությունների համաձայն բերման է ենթարկվել երեք այլ ակտիվիստի հետ:Ոստիկանության փոխանցմամբ`  Գևորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Ի դեպ Գեղամ Խաչատրյանը  տուժող է ճանաչվել նաև «Շանթ և ընկերներ» գործով (Հրեշտակապետը կրկին ծեծվել էր):

Գևորգ Սաֆարյանն էլ հայտնի է իր ըմբոստ պահվածքով և ՀԽ անդամների փոխանցմամբ գիշերը շրջել է Երևանի փողոցներով և իրազեկում ու պայքարի կոչեր արել:

Նշենք, որ Երևանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ