14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԱՄՆ-ում հայ ամուսնական զույգ է սպանվել /վիդեո/

Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայ ամուսնական զույգ է սպանվել։ Ամուսինները սպանվել են Օնտարիոյի գերեզմանատանը, նրանց վրա կրակել է նրանց հարազատներից մեկը՝ 71-ամյա Կարապետ Քալաջյանը, հայտնում է Fox 11 հեռուստաընկերությունը։

Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 60-ամյա Միսակ Մինասյանի ու 59-ամյա Հռիփսիմե Մինասյանի սպանությունը տեղի է ունեցել շաբաթ օրը, նրանց սպանած տղամարդը եղել է Հռիփսիմե Մինասյանի քրոջ ամուսինը։ Վերջինը հարազատներին սպանելուց հետո ինքնասպան է եղել։

Հունվարի 3-ին եղել է նրա հանգուցյալ կնոջ մահվան տարելիցը, ով մահացել էր 2011 թվականին։ Ոստիկանները նշել են, որ վերջրես տղամարդը հոգեկան առողջության հետ խնդիրներ է ունեցել եւ գալով կնոջ գերեզման՝ կրակել ու սպանել է բարեկամներին, ապա ինքնասպան է եղել։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ