Ազատամարտիկ Զիմնը` ՔԿՀ-ում կտրուկ քայլի է դիմել
«Ոչ միայն հացադուլ է, այլ նաև ջրադուլ, ոնց կարելի է կռված տղուն նման մեղադրանք առաջադրել»,-Henaran. am-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ՔԿՀ-ում արդեն 20 օրից ավել հացադուլի մեջ գտնվող ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանին` Զիմն մականունով, ասաց ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը:
Ազատամարտիկը զարմանում է, թե գործող իշխանությունը ինչ խնդիր ունի` լեգենդար «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկների հետ, որոնք իրենց հերոսությունը ի ցույց են դրել թշնամու առաջ` մարտի դաշտում:
«Զիմնը ոտքից վիրավորվեց, արտակարգ հայրենասեր է ու հիմա միայն հացադուլ չի հայտարարել, այլ նաև ջրադուլ: Ինքը պինդ ու ճիշտ մարդ է ու վստահ է իր քայլի մեջ»,-նշեց Սուսաննա Մարգարյանը:
Նշենք, որ հանցավոր խմբի վնասազերծման շրջանակներում մոտ մեկ ամիս է, կալանավորված է ազատամարտիկ Հարություն Կնյազի Սարիբեկյանը` Զիմ մականունով:
Զիմնին ձերբակալել են Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբին զենք վաճառելու մեղադրանքով: