17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոստիկանն անցել է պաշտոնեական լիազորությունները

Քաղաքացի Մերի Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի պաշտոնատար անձը, ծառայության բերումով տեղեկացել և տիրապետել է Մերի Հ.-ի անձնական գաղտնիք պարունակող տեղեկություններին, հրապարակել է դրանք վերջինիս հարազատների ու ծանոթների շրջանում, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել Մերի Հ.-ի իրավունքներին և օրինական շահերին: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը:

ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ