20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Բնակարանում դի է հայտնաբերվել

Փետրվարի 29-ին, ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել բնակչի դին: *** Փետրվարի 29-ին, ժամը 09.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի […]

«Մարիխուանա»՝ «Տոյոտա Կորոլայից»

Փետրվարի 28-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Սարալանջի փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Աղաս Ս.-ին և 1989 թ. ծնված Վարդան Գ.-ին՝ իր «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով: Մեքենայից հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված: Ըստ Վարդան Գ.-ի հայտարարության` հայտնաբերվածը «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որը իր օգտագործման համար է: Նշանակվել է դատաքիմիական […]

«Ռեմբոն» կդատվի՞ /վիդեո/

««Ռեմբոն» ազնիվ ազատամարտիկի տեսակ էր, որը պատրաստ էր հասարակական վայրերում բղավել անարդարության մասին ու իշխանության երեսին ասել մտածածը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի նախագահ Գագիկ Սարուխանյանը, ով նաև ազատամարտիկի ընկերն է: Հիշեցնենք, փետրվարի 21-ին  կալանավորվել է Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ, 58-ամյա Ստեփան Ստեփանյանը, հայտնի ազատամարտիկ` «Ռեմբոն»: Վերջինս կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու […]

Համագյուղացիները սպանել են 73-ամյա Շուշանիկին

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի վարույթում քննվող գործով պարզվել են Գեղամասար գյուղի բնակչուհի, 1943թ. ծնված Շ.Գյուլումյանի մահվան հանգամանքները։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կնոջ մահը հետևանք է ոչ թե դժբախտ պատահարի, այլ՝ կիրառված բռնության։ Փետրվարի 23-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղամասար գյուղի բնակչուհի Շուշանիկ Գյուլումյանը (ծնված՝ 1943 թ.) […]

20 տարի է՝ ցմահ դատապարտյալ Արթուրը չի հանձնվում

«2011 թվականին Արթուրի  մոտ հեռախոս է հայտնաբերվել ու 5 տարվա տույժ են տվել : Մինչև տույժը չվերանա՝ չի կարող դիմել վաղաժամկետ ազատման համար: Ներսում եղած տաքսաֆոնները բավականին թանկ են ու շատ դժվար է լինում Արթուրի հետ խոսելը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանի մայրը՝ Ջավահիր Մկրտչյանը: 20 տարի է՝ հինգ զինվորի սպանության […]

«Նիսան Տիդա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել.կան վիրավորներ

Փետրվարի 28-ին, ժամը 18-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 70-րդ կմ-ի հատվածում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Թալինի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Կինը, երեխայի կտրված գլուխը ձեռքին, սպառնացել է պայթեցնել իրեն /վիդեո/

Մոսկվայի «Օկտյաբրսկոյե պոլե»  կայարանի մոտ ոստիկանները կնոջ են ձերբակալել, ում ձեռքին 3 տարեկան երեխայի կտրված գլուխ է եղել։ Կինը, երեխայի գլուխը ձեռքին, սպառնացել է պայթեցնել ինքն իրեն։ Ավելի ուշ պարզվել է, որ 39-ամյա Ուզբեկստանի քաղաքացի կինը մահացած երեխայի դայակն է, նա գլխատել է 3-ամյա երեխային, ապա այրել տունը և հեռացել` վերցնելով երեխայի գլուխը: Ոստիկանությունում Գյուլչեհիրա Բոբոկուլովան ասել […]

Վթարից մահացել են 23 և 24 տարեկան եղբայրներ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` երկու անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից: Նախնական տվյալներով` 2016 թվականի փետրվարի 26-ին` ժամը 17:30-իսահմաններում, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի Հենրիկ Աբրահամյան փողոցում, 24-ամյա Ն.Գափոյանի վարած «ԲՄՎ 735» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]

Ձերբակալվեց 17 տարի անց

Ոստիկանության Նոր նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Վահրամ Մ.-ն, ով 1999 թ. ապրիլի 9-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 334 հոդվածի (Հանցագործությունը պարտակելը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Գասպարին նորից պառկեց

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին նորից պառկել է: Իր ինքնատիպ բողոքի տարբերակը Գասպարին կիրառեց այսօր՝ փետրվարի 29-ին, երբ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը թույլ չտվեց Վարդգես Գասպարիի գործով վերսկսված դատավարության ժամանակ շարունակել հայտարարությունը: Վարդգես Գասպարին սկզբում  հայտարարեց, որ իր համար ակնհայտ է, որ նախագահողը  շահագրգռված չէ  արդարադատություն իրականացնել: «Գասպարի, ես Ձեզ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի