14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր Ընտրական օրենսգիրքը` էական նորություններով

Սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքական ինտրիգի առաջին փուլը հանգուցալուծված է: Ընտրական օրենսգրքի նոր նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Առաջիկայում վերջնական լրամշակմամբ այն կհանրայնացվի:

Այսպես, նոր ԸՕ-ով Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր, որոնցից 4-ը ազգային փոքրամասնությունների այն ներկայացուցիչները, որոնք պետություն չունեն բացառությամբ Ռուսաստանի: Կանանց քվոտավորման սկզբունքը պահպանված է` 20 տոկոս: Ընտրությունների երկրորդ փուլը ըստ սահմանվածի` անխուսափելի է երկու առավելագույն քվեներ հավաքած քաղաքական ուժերի միջեւ:

Ի դեպ, ընտրացուցակների հրապարակումը` տեսանկարահանմամբ, լուսանկարահանմամբ արգելվում է: Հիշեցնենք, նոր Սահմանադրությամբ ներդրվելու է համամասնական ընտրության ռեյտինգային տարբերակ, ըստ որի` ընտրողին ներկայացվելու են տվյալ ընտրատարածքը ներկայացնող քաղաքական ուժի բոլոր ներկայացուցիչները, որոնց միջեւ էլ քաղաքացին ընտրություն կկատարի: Կուսակցությունները կունենան նաեւ իրենց ցուցակները, որտեղ ինչպես մինչ այժմ կներկայացնեն իրենց թեկնածուներին ըստ համարների:

Մյուս կարեւոր փոփոխությունը, որ կներառվի նոր ընտրական համակարգում, էլեկտրոնային քվեարկությունն է, ինչի կիրառման դեպքում ըստ էության կբացառվեն մանիպուլյացիաները : Նկատենք, որ նոր ԸՕ-ն ուժի մեջ կմտնի 2016թ. հունիսի 1-ին: Առաջիկայում կառավարության նիստին ներկայացվելուց հետո այն կմտնի Ազգային ժողով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ