20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Նոր ընտրական օրենսգիրքը հարմարեցվում է նոր Սահմանադրությանը

Ընտրական նոր օրենսգրքի նախագիծն, ինչպես հայտնի է, Կառավարության հավանությանն է արժանացել: ‹‹Նոր ընտրական օրենսգիրքն, ըստ էության, հարմարեցվում է նոր Սահմանադրությանը: Այս նոր ընտրական օրենսգիրքը, սակայն, ոչ թե զարգացման նոր հորիզոններ է բացում, այլ անտրամաբանական սահմանափակումներ է մտցնում,-Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: -Նախորդ օրենսգիրքն ավելի էր ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, չնայած նրա մեջ […]

Կանայք հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա /վիդեո/

Այսօր Ստամբուլի ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա երկու կին-ահաբեկիչներ են հարձակվել, որոնք կրակել են բաժանմունքի վրա, ապա ռումբեր նետել շենքի վրա։ Հարձակումից հետո կանանց հաջողվել է փախուստի դիմել, սակայն ի վերջո ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել նրանց։ Զոհերի եւ վիրավորների մասին առայժմ չի հաղորդվում։  

Տեղեկատվություն արտասահման մեկնողներին, որքա՞ն է կազմում անձնագրի ծախսը

Արտասահմանյան երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիները հաճախ են հետաքրքրվում, թե որքան է կազմում արտասահման մեկնելու համար իրենց անհրաժեշտ անձնագրի հետ կապված ծախսերը։ Տեղեկացնում ենք. Արտասահման մեկնելու համար ՀՀ քաղաքացիներին (որոնք առաջին անգամ են անձնագիր ստանում կամ լրացել է նախորդ անձնագրի գործողության ժամկետը) անհրաժեշտ է կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր։ Մանրամասները՝ iravaban.net կայքում

Ոստիկանական ԿԳԲ-ական ուժեղացված մեթոդներ. Հրապարակ

Ադրբեջանի նախագահը խորհրդային ժամանակների ոգով հրամանագիր Է ստորագրել, որի պաշտոնական անվանումն է՝ «Հասարակական կարգի պահպանմանը քաղաքացիների մասնակցությունն ապահովելու մասին»։ Հրամանագրից հետեւում է, որ պետությունը լեգիտիմացնում է ոստիկանության գործակալական ցանցը։ Իհարկե, ֆորմալ առումով խոսքը «հասարակական կարգի պահպանությանը քաղաքացիների կամավոր մասնակցությանե մասին է, բայց հետագա ձեւակերպումներից, հատկապես ոստիկանության հետ համագործակցող անձանց նյութական եւ սոցիալական ապահովությանը վերաբերող, պարզ է դառնում, որ Ալիեւը նպատակադրվել է մարդկանց ավելի մեծ խմբերի նկատմամբ պետական վերահսկողություն […]

Սպասողական. Ժողովուրդ

Անցած տարվա նոյեմբերից ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող, այսպես կոչված, «հանցավոր» խմբի քրեական գործի նախաքննությունը միառժամանակ «դադարեցվել»։ Իհարկե, իրավական տեսանկյունից քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, սակայն գործնականում քննիչները դադար են վերցրել՝ սպասելով որ ՀՀ ԱԱԾ նոր տնօրեն Գեորգի Կուտոյանը ծանոթանա մինչ այս կատարված նախաքննական աշխատանքին եւ իր դիտողությունները ներկայացնի, եթե այդպիսիք կլինեն, ապա նաեւ ուղղորդի։ […]

$ 57.000-ը Յուվեցի Կարոյի անձեռնմխելիության ու «տուժող» դառնալու գի՞նն է. Ժամանակ

Օրինապահությունից և օրենք գրելուց կիլոմետրերով հեռու ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարոն՝ Կարո Կարապետյանը, ամիսներ առաջ երևի «շփվել էր» Սերժ Սարգսյանի նախաձեռնած նոր Սահմանադրության հետ և լրագրողի հետ զրույցում հայտնել, որ այն «շատ հաճելի է»:  Պատգամավորը հավանաբար Սահմանադրությունը շփոթել էր բարետես աղջկա հետ, որին կարելի է «բռնաբարել» հին Սահմանադրության պես և մնալ անպատիժ: Իսկ դրա համար անհրաժեշտ […]

Էլ ոչ մի կոպեկ. Առավոտ

Մարտի 2-ին, Երեւանի էրեբունի եւ Նութսսրաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանների հայցն էր քննվում, որով պահանջում են Վարդան Պետրոսյանից փոխհատուցում՝ տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերի եւ փաստաբան Ռուբեն, Բալոյանի ծառայությունների դիմաց իրենց վճարած գումարի համար։ Դատարանում կողմերը հաշտության եկան։ Դատարանն աոաջարկեց որպես ողջամիտ գումար ընդունել 2 մլն դրամ փոխհատուցումը։ Նիստից հետո Նիկոլայ Բաղդասարյանը հենց լրագրողների ներկայությամբ դատարանից զանգահարեց Վարդան Պետրոսյանին՝ նրա դիրքորոշումն […]

Ալլահն էր հրամայել․ ինչու է դայակը գլխատել 4-ամյա երեխային

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ Մոսկվայում դաժան սպանություն էր տեղի ունեցել։ Դայակը գլխատել էր 4-ամյա երեխային եւ նրա գլուխը ձեռքին՝ փողոցում սպառնում էր պայթեցնել ինքն իրեն։ Կնոջը՝ Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովային, ոստիկանները ձերբակալել են։ Հարցաքննության ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչու է նման բան արել, ասել է` «Ալլահն էր հրամայել»։ Նշվում է նաեւ, որ կինը ոստիկաններին […]

Հայաստան կժամանեն մեծ թվով «օրենքով գողեր». Ժամանակ

Օրերս Երեւանում իր 80-ամյա հոբելյանից 19 օր առաջ մահացել է «օրենքով գող» Վսսզգեն Ներսիսյանը, որը հանցավոր շրջանակներում առավել հայտնի էր որպես Վզգո։ Սպասվում է, որ Վզգոյի հուղարկավորության առիթով աշխարհի տարբեր մասերից Երեւան կժամանեն մեծ թվով «օրենքով գողեր»: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Քրեական հեղինակություններ, խաղատներ. Ժողովուրդ

«Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրային ջարդ էր սկսել: Վերջինիս հրամանով պաշտոնազրկվել էին միանգամից չորս ոստիկանապետ՝ Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, որը Շիրակում հասցրեց պաշտոնավարել ընդամենը մեկ տարի, Կոտայքի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանը, Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը եւ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը: Ըստ տեղեկությունների՝ նրանց պաշտոնանկության պատճառը եղել է մոտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի