20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հացադուլ և ջրադուլ. կոնդեցիները սպառնում են

Արդեն 5 տարի է Կոնդի շուրջ 200 ընտանիքներ հեռացել են իրենց տներից, վարձով բնակարաններում են ապրում` հույսով, որ շուտով բնակարան կստանան նորակառույց շենքում:  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  Նարինե Հարությունյանը նկատեց, որ խնդիրն առկա է շուրջ 7 տարի, սակայն պատասխանատուները հրաժարվում են լուծում տալ: Բնակիչներն ընդգծում են  են, որ մինչև այսօր անորոշ վիճակում են: «Ութ տարի է […]

Առաջարկել է «խաթարված եղանակով սեքս անել», բայց մերժվելով ծեծել է. Ժամանակ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տուժողի հետ հաշտության հիմքով կարճվել է Սամվել Հ.-ի վերաբերյալ քրեական գործի վարույթը: 32-ամյա Սամվելը, որ նախկինում Ռուսաստանում մեկ անգամ դատապարտվել էր, մեղադրվում էր ծանոթուհուն ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Ըստ մեղադրանքի՝ Սամվելը 2015 թվականի նոյեմբերի 3-ին իր ընկեր Համլետի հետ գործով տուժող Ասյային (անունը փոխված է) այցելության է […]

Աղբահանության վարձերի մուծման մասին

ոտ 10 տարի առաջ մեր թաղամասում աղբահանություն չէր իրականացվում, դրա համար թաղամասի բնակիչներս աղբահանության վարձերը չէինք վճարում: Բանկում վճարում կատարելիս այդ տարիներին չվճարածս գումարը երևում է որպես պարտք: Այդքան հին պարտքերը ես պարտավո՞ր եմ չվճարել: Պատասխանում է փաստաբան Արթուր Սուքիասյանը: Երեք տարի և ավելի վաղեմություն ունեցող աղբահանության դիմաց պարտքերի բռնագանձման պահանջի նկատմամբ կարող է կիրառվել […]

Նոր հնարավորություն՝ «ոսկե» համարանիշների համար

ՀՀ կառավարության մարտի 10-ի նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներին, իրազեկում է iravaban.net-ը: ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ներկայացված որոշման նախագիծն ուժի մեջ մտնելու դեպքում, պետահամարնիշներում կօգտագործվեն ևս երկու նոր տառ՝ «G» և «X» տառերը: Որոշման նախագիծը հիմնավորվում է այսպես. «Որոշման ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է այն հանգամանքով, որ […]

Քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրում բռնություններ չպիտի լինեն. Լ. Ալավերդյան

‹‹Մարտի 8-ը կանանց իրավունքների համար պայքրի օր է: Հատուկ այսօրվա հետ կապված՝ նվերներ չեմ ակնկալում: Պարզապես ես ցանկացած ժամանակ սիրում եմ ստանալ ծաղիկներ››, – Henaran.am-ի հետ զրույցում ասած Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ խոսելով կանանց իրավունքների պաշտպանության մասին՝ կարելի է ասել, որ որոշակի առաջընթաց կա, բայց դեռևս շատ բաներ կան, որ պետք […]

Թուրքիայում նախորդ տարի 454 կին է սպանվել

Թուրքիայում միայն նախորդ՝ 2015 թվականի ընթացքում 454 կին է սպանվել, որոնցից 309-ը սպանվել են հրազենով, 91 կին էլ ծանր վիրավորվել է: Սպանություններից միայն 40-նն է բացահայտվել: Թուրքական կայքերը նշում են, որ Թուրքիայում կանանց նկատմամբ հանցագործությունները շարունակում են աճել մեծ թափով։ մեծ արագությամբ աճելով շարունակվում են նաեւ 2016 թվականին:    

Նոր մանրամասներ Փարաքարի միջ. դպրոցի մոտ հոր ու որդու դանակահարությունից

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Օսեյանի կողմից այսօր՝ մարտի 8-ին, ձերբակալվել են Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի 17 շենքի բնակիչ, 24-ամյա Սուրեն Աթաբեկյանը, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 13 շենքի բնակիչ, 24-ամյա Գեորգի Խոջոյանը և Երևան քաղաքի […]

Նախկին ամուսինը սպանել է կնոջը, հետո էլ իր «վեննեքն է փրթել». Ժամանակ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ընթանում է Արտակ Առաքելյանի գործի դատական քննությունը: Անցած տարվա սեպտեմբերի 27-ին Մալաթիայի տոնավաճառի տաղավարներից մեկում օրը ցերեկով նախկին ամուսինը որսորդական դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել ու սպանել կնոջը: 39-ամյա Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության ու ապօրինի կերպով սառը զենք կրելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական […]

Բռնություններ են կիրառվել

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված և մեղադրական եզրակացության կազմմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված քրեական գործով ամբաստանյալներ Դավիթ Դ.-ն, Արգեն Բ.-ն և Աշոտ Հ.-ն հայտնել են հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ ամբաստանյալներ Դավիթ Դ.-ն, Արգեն Բ.-ն և Աշոտ Հ.-ն նույնաբովանդակ հաղորդումներ […]

Հարուցվել է քրեական գործ

Գողությունների կատարման համար մեղադրվող Գոռ Զ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ մի քանի դրվագներով ծանր հանցագործության դեպքերով քննվող քրեական գործով ամբաստանյալ Գոռ Զ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ գողություններ կատարելու վերաբերյալ խոստովանական ցուցմունքները տվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի