14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նորք-Մարաշի գործով կալանավորված ազատամարտիկը 24 օր է հացադուլի մեջ է

Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորմանը աջակցելու մեղադրանքով կալանավորված «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը փետրվարի 15-ից հացադուլի մեջ է:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  նրա պաշտպան՝ Լիանա Բալյանը նշեց, որ ազատամարտիկը դեռ չի դադարեցրել հացադուլը:

«Նա չի ցանկանում հացադուլը դադարեցնել, քանի որ չի ընդունում մեղադրանքը: Առողջական վիճակն էլ գնալով վատանում է: Դրական ոչ մի փոփոխություն չկա»,-ընդգծեց պաշտպանը:

Նշենք, որ պաշտպանը ավելի վաղ հայտնել էր, որ Աղասի Մարտիրոսյանի առողջական վիճակը մտահոգիչ է:

Հիշեցնենք, 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ