14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

82-ամյա տղամարդու սպանության գործով հետախուզման մեջ գտնվող կինը հայտնաբերվել է և կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող 82-ամյա տղամարդու սպանության գործով հայտնաբերվել է փետրվարի 27-ից հետախուզման մեջ գտնվող կինը։

Նախնական քննությամբ  հիմնավորվել է, որ սպանության օրը՝ փետրվարի 20-ին, 82-ամյա Պ.Յակոբյանը հյուրընկալել է երկու անձի,  որի ժամանակ բռնություն է գործադրվել նրա  նկատմամբ՝ շահադիտական նպատակներով։ Պատճառված վնասվածքներից տարեց տղամարդը մահացել է, իսկ հյուրընկալված անձինք հափշտակել են գումար, գույք և հեռացել։

Քննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են մայր և որդի Ժամկոչյանները։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Ժամկոչյանին  փետրվարի 24-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ շահադիտական դրդումներով), և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ավազակային հարձակում՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

2016թ. փետրվարի 27-ին քննիչը որոշում է կայացրել նաև երիտասարդի մորը ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2016թ. փետրվարի 29-ին հետախուզվող կինը հայտնաբերվել է, նրան մեղադրանք է առաջադրվել և հարցաքննվել՝ դեպքի շուրջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ