20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Պետք է պատգամավորների աչքերը հանել… բոլորը լակոտներ են»

«Եթե աչքերը հանելը էթիկայի հանձնաժողովի համար նորմալ է կամ ականջները կտրելը համապատասխանում է նորմային, ապա այն բոլոր պատգամավորները, ովքեր լրագրողներին կամ քաղաքացիներին նման բառեր կասեն,  ուրեմն պետք է նրանց աչքերը հանել, և նրանք բոլորը լակոտներ են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նշենք, որ այսօր՝ փետրվարի 29-ին հրավիրված նիստում Հայաստանի ԱԺ […]

Գիշերային կրակոցներ Երեւանում. 25-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր է

Այս  գիշեր կրակոցներ են հնչել Երևանում: ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Henaran.am-ի թղթակիցը տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 01:20-ի սահմաններում. հրազենային վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ: « Հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Երևան քաղաքի Նոր Արեշ 11 փողոցի 32 տան բնակիչ, 25-ամյա Արթուր Գեւորգյանն է: Վերջինն ստացել […]

Եթե բանկից վերցված վարկը ժամանակին չի վերադարձվում

Եթե վարկի գումարը սահմանված ժամկետում չի վերադարձվում, ապա վարկային պայմանագրով նախատեսված տոկոսները դադարում են, իսկ այդ գումարին ենթակա են վճարման միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411–րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ (կենտրոնական բանկի հաշվարկային դրույքի կրկնապատիկը չգերազանցող չափով` ամսական 2 տոկոս), սկսած այն օրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր մինչև գումարը փաստացի վերադարձնելու օրը։ Վարկային պայմանագրում […]

13-ամյա աղջնակի գրպանից գողություն կատարողին հայտնաբերեցին

Ինչպես տեղեկացրել էինք` փետրվարի 22-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1988 թ. ծնված Կարեն Շ.-ն և հայտնել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող խանութում իր քրոջ երեխայի գրպանից գողություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խմբին Կարեն Շ.-ի մայրը հաղորդում էր տվել, որ հագուստ […]

26-ամյա երիտասարդը խոստովանել է իր բոլոր հանցանքները

Փետրվարի 25-ին, ժամը 18-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երեւանի Ֆրունզեի փողոցի 6/5 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 26-ամյա Հրաչ Մ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հայտնել է, որ 2015-2016 թթ. ընթացքում Կենտրոն վարչական շրջանի տարբեր վայրերից կատարել է մի շարք գողություններ: Այսպես. – 81-ամյա Ռոստոմ Բ.-ն հաղորդում է տվել, որ […]

ԱՊՊԱ գործակալները «համը հանել են»

Մի խումբ ավտովարորդներ, այսօր բողոքի ցույցով`  հավաքվել են Նոր Արեշ 8-րդ փողոց –Այվազովսկի փողոցների խաչմերուկում եւ պահանջել են դադարեցնել ԱՊՊԱ գործակալների  խաբեությունները: Ակցիան կրում է «Ավտովարորդները հրաժարվում են հանդուրժել ԱՊՊԱ գործակալների շարունակական խաբեությունները եւ շորթումները» անվանումը: Ավտովարորդների խոսքով, ԱՊՊԱ ընկերությունների անկախ կոչվող գործակալները  որոշում կայացնելիս առաջնորդվում են սեփական քմահաճույքներով, ինչին նպաստում են բազմաթիվ խաչմերուկներում ճանապարհային […]

Աշոտ Շահինյանը գիտակցության չգալով մահացել է

Փետրվարի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենայով 1970 թ. ծնված Աշոտ Շահինյանին վրաերթի ենթարկելու մասին: Փետրվարի 26-ին, ժամը 01.45-ին, Ա. Շահինյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն:

Տարածքը սուպերմարկետ կդարձնեմ. «Մալաթիա» տոնավաճառի սեփականատերն անդրդվելի է

Տաղավարների բարձր վարձավճարների դեմ փետրվարի 26-ին գործադուլ հայտարարած Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների մի մասն այսօր՝ փետրվարի 27-ին, շարունակում է գործադուլը: Այսօր բողոքող առևտրականներին հանդիպեց «Մալաթիա» տոնավաճառի սեփականատեր Սամվել Ավետիսյանը: Ավետիսյանը նշեց, որ չի պատրաստվում խոշոր զիջումների գնալ: «Իմ հասցեին ինչ բառ ասես` ասում եք: Ես ընտանիք ու երեխաներ ունեմ: Ներող եղեք, բայց սա իմ բիզնեսն […]

Վառել են սպանության մեջ կասկածվողի տունը. Վահագնում վրեժխնդրությունը հաղթել է

Այսօր՝ փետրվարի 27-ի առավոտյան ժամը 7.30-ի սահմաններում փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ  Վահագնի գյուղում երկհարկանի առանձնատուն է այրվում: Դեպքի վայր է ժամանել երկու մարտական հաշվարկ: Henaran.am-ի թղթակիցը զրուցեց Վահագն գյուղի մի բնակչի հետ, որը նշեց, որ հրկիզել են Կախյանների առանձնատունը: Մեր զրուցակցի փոխանցմամբ` տունը  պատկանում է օրեր առաջ՝ փետրվարի 22-ին, Վահագնի գյուղում 42-ամյա տղամարդուն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի