08 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զանգվածային ազատումներ` ոստիկանապետի չափորոշիչներով

Վլադիմիր Գասպարյանը շարունակում է կտրուկ կադրային փոփոխություններ իրականացրել: Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության անձնագրային և  վիզաների վարչության Երեւանի Մաշտոցի բաժնի պետը՝ աշխատակիցների հետ միասին: Այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ ԱհարոնյանըԱշխատանքից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը եւ Արագածոտնի ոստիկանապետը։

‹‹Ոստիկանությունում բարեփոխումներ են ընթանում, ուստի մշտապես լինում են ազատումներ ու նշանակումներ: Խնդրում ենք կատարվածն ընկալել  բարեփոխումների շրջանակներում››:

Մենք փորձեցինք ճշտել՝ աշխատանքից ազատվողների թերությունն այն է, որ վերջիններս չե՞ն համապատասխանում  Վլադիմիր  Գասպարյանի առաջադրած չափանիշներին և որո՞նք են այդ չափանիշները: Խոսելով այսԶանգվածային հարցի մասին՝ Աշոտ Ահարոնյանը նշեց. ‹‹Ոստիկանությունում, ինչպես ասացի, բարեփոխումներ են ընթանում: Դրանց սկզբունները սրանք են՝ աշխատանքային կարգապահությունը, աշխատանքային հարաբերությունները… ››:

Զրույցի ընթացքում նշեցինք, որ երեկ՝ մարտի մեկի զոհերի ոգեկոչմանը նվիրված հավաք-երթի ընթացքում ոստիկանները շարքեր էին կազմել՝ ձեռքներին մեխակներ: Մեր թղթակցի վկայությանբ՝ քաղաքացիներից շատերը  ոստիկաններին  ասել են, թե հենց նրանց մեղքով է, որ մարտի մեկին զոհեր եղան, ու անտրամաբանական է, որ նրանք մեխակներ են վերցրել ու կանգնել փողոցում: Ոստիկանները, սակայն, հանդուրժողականություն են ցուցաբերել` որեւէ կերպ չարձագանքելով: Անդրադառնալով այս փաստին՝ Աշոտ Ահարոնյանը նշեց.

‹‹Այո՛, այդ հանդուրժողականությունը ևս այդ բարեփոխումների  շնորհիվ է: Արդյունքն ինքներդ եք տեսնում››:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ