14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցի միջադեպի առնչությամբ ՄԻՊ-ը հայտարարությամբ է հանդես եկել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ փետրվարի 29-ին ահազանգ է ստացվել այն մասին‚ որ փետրվարի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի սաներից երկուսի տատը և հայտնել‚ որ իր թոռները գտնվում են գիշերօթիկ հաստատությունում և ցանկանում են ինքնասպան լինել:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման և բռնությունների կանխարգելման ստորաբաժանումների ներկայացուցիչները հաղորդման ստացման օրն այցելել են գիշերօթիկ հաստատություն:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գիշերօթիկ հաստատության տնօրենի‚ սոցիալական աշխատողների‚ ուսումնադաստիարակչական գծով մեթոդիստ-համակարգողի‚ ինչպես նաև հաստատության սաների հետ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ և ձեռք բերված տեղեկությունների հիման վրա իրավասու մարմիններից պահանջվել են անհրաժեշտ պարզաբանումներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ