28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ճճվակալած վերքերով հիվանդանոց ընդունված Գևորգի առեղծվածը

Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն հունսի 8-ին ճճվակալած, ինֆեկցված վերքերով ընդունված Գեւորգ Կոշկերյանը, ըստ ոստիկանության, ինքնասպանության փորձ էր կատարել: Ոստիկանության լրատվական ծառայությունից  Henaran.am -ը տեղեկացավ , որ Գևորգ Կոշկերյանը  հունիսի 13-ին իր խոսքով՝ «Հաղթանակ» զբոսայգում հունիսի 5-ին ինքնասպանության փորձ է կատարել դանակով ձախ նախաբազուկը վնասելու միջոցով: Մախկին դատապարտյալ Գեւորգ Կոշկերյանը   «Հուսո Առագաստ» հկ նախագահն է: Նա դեռ հիվանդանոցում է: Հիշեցնենք, որ […]

Վահան Շիրխանյանը կմնա կալանավորված

«Վահան Շիրխանյանի կալանքը երկու ասմով երկարացվեց»,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույսում հայտնեց Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Պաշտպանի փոխանցմամբ՝  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր երկու ամսով երկարացրել է  Նորք-Մարաշում վնասազերծված «հանցախմբի» գործով մեղադրյալ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի կալանքը: «Գրավի դիմաց մեր միջնորդությունը, առանց որևէ հիմքի դատարանը մերժեց»,-ընդգծեց […]

ԻՊ առաջնորդը ոչնչացվել է․ զլմ-ներ /ֆոտո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բակր ալ-Բաղդադին ոչնչացվել է ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ավիահարվածների հետեւանքով, գրում է Mirror-ը։ Նշվում է, որ ԻՊ առաջնորդը սպանվել է Մոսուլում։

Ամերիկահայերը ցավակցություն են հայտնում զոհվածների ընտանիքներին

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կիրակի, հունիսի 12-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում §Իսլամական պետության¦ խմբավորման հետևորդի կողմից կատարված զանգվածային հրաձգության կապակցությամբ հետևյալ հաղորդագրությունն է տարածել: Ամերիկայի հայկական համագումարը և համայն ամերիկահայերը սգում են Օռլանդոյի սպանդի զոհերի կորուստը, որ Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենամահաբերն էր: Մենք աղոթում ենք զոհերի, նրանց ընտանիքների և ընկերների համար: Համագումարը դատապարտում […]

Ես վերադասից եմ ստանում իմ հրամանը. Գևորգ Սաֆարյանի գործով տուժած հրեշտակապետը անկեղծացավ

Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական այսօրվա նիստում պաշտպանական կողմի հարցերին գործով տուժող Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանը հիմնականում «Այդպես եմ հիշել, այդպես եմ պատասխանել»,  «Չեմ հիշում» պատասխանները հնչեցրեց: Գեղամ Խաչատրյանի այդ պատասխանները դատական նիստերի դահլիճում գտնվողների մոտ վրդովմունք առաջացրեց: «Ինչպես եք այդ […]

Գասպարին նորից պառկեց.դատարանում թեժ է

Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստին այսօր` հունիսի 14-ին, միջադեպ տեղի ունեցավ: Դատական նիստերի դահլիճում նստած քաղաքացիներից մեկը դատարանի` դատական նիստերի դահլիճ մտնելու ժամանակ ոտքի չկանգնեց: Դատարանի հարցին` արդյոք վատառողջ է եւ այդ պատճառով  ոտքի չի կանգնում, քաղաքացին պատասխանեց`  այդպես է ճիշտ գտնում, դրա համար […]

Էլիտար գողերը բերման են ենթարկվել

Հունիսի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ՊՊԾ հատուկ գումարտակի և Արաբկիրի բաժնի ծառայաողները, իրականացնելով համապատասխան միջոցառումներ, մայրաքաղաքի Սեբաստիա փողոցից, գողություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 1992 թվականին ծնված Շահեն Գասպարյանին և մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 1986 թվականին ծնված Նիկոլայ Հարությունյանին: Նրանք կասկածվում են Երևանում և […]

Մեռած ձեւացա, որ չսպանեն․ ինչ են պատմում Օրլանդոյի ողբերգության ականատեսները

Հունիսի 12-ին Ամերիկյան Օրլանդո քաղաքում տեղի ունեցած մասսայական սպանությունը ցնցեց ողջ աշխարհին։ Օմար Մարտին անունով մի տղամարդ, ով ԱՄՆ քաղաքացի է, ներխուժեց միասեռականների ակումբ ու կրակ բացեց մարդկանց ուղղությամբ՝ արդյունքում 50 հոգի մահացավ, 53-ը՝ վիրավորվեցին։ Ավելի ուշ մարդասպանը հայտարարեց, որ պաշտպանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ The Washington Post-ը զրուցել է ողբերգության այն ականատեսների հետ, որոնք […]

Ուսուցչուհին «կախիչով հանել էր» Մեսրոպի աչքը. ցնցող դատավճիռ

Սևանի առաջին ատյանի դատարանն ապրիլի 25-ին, աշակերտին կախիչով հարվածած և մեկ աչքի տեսողությունից զրկած ուսուցչուհուն ընդամենը 200 հազար դրամով տուգանելու որոշում է կայացրել: Այս մասին Henaran.am-ի թղթակցին տեղեկացրեց տուժող  Մեսրոպ Խաչատրյանի հորեղբայրը՝ Վահագն Խաչատրյանը: Երկու տարի տևած դատաքննության այսպիսի հանգուցալուծումը հոգեբանորեն ծանր ազդեցություն է ունեցել մեկ աչքի տեսողությունը կորցրած Մեսրոպի վրա. « Առանց դա էլ […]

Անի Հովհաննիսյանը ցուցմունք է տվել

Այսօր «Անալիտիկե կայքի հայտնի գործով մեղադրյալ ներգրավված Արտակ Գալստյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. «Իմ պաշտպանյալ Արտակ Գավրուշայի Գալստյանի նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող հետապնդման այն է անձնական հաշվեհարդար տեսնելու և անձնական հաշիվները համակարգի միջոցով լուծելու համար այսօր իմ պաշտպանյալը հայտնվել է անհեթեթ և անելանելի իրավիճակում, որից դուրս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված