09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիայում փախստականներին սպանել են՝ օրգանների համար, ապա դիերը գցել ծովը․ հույն ձկնորսներ /վիդեո/

Այս տարվա փետրվարին Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ անհետացել են 130 հազար փախստականներ, որոնք 2015-ին երկրից ապաստան էին խնդրել։ Իսկ թե ողջ Եվրոպայում որքան փախստական է անհետացել, անհնար է հաշվել։

 

“Комсомольская правда” -ն սեփական հետաքննությունն է իրականացրել այդ հարցով, որի ընթացքում հույն ձկնորսները պատմել են, որ ծովից մարդկանց այլանդակված դիեր են հանել, այդ թվում՝ երեխաների։ Նրանք ասում են, որ մահացածները վիրահատական միջամտության էին ենթարկվել։

Ենթադրվում է, որ փախստականները, հայտնվելով Թուրքիայի տարածքում, որտեղից էլ պետք է Եվրոպա մեկնեին, դարձել են դոնորական օրգաններով զբաղվող մարդկանց զոհ, իսկ նրանց դիերը նետել են ծովը։

Լեսբես կղզու ձկնորսները, որը Թուրքիայից բավական մոտ է, պատմել են, որ նախորդ տարվա աշունն ու ձմեռը իրենց բնակիչների համար իսկական սարսափ են եղել։

«Մենք մեր աչքով տեսել ենք երեխաների ու մեծերի, որովայնները կարած։ Թուրքիայում նրանց օրգանները հանել են, հետո մարմինները ծովը գցել՝ հույս ունենալով, որ ձկները կավարտեն իրենց գործը»,- պատմում են նրանք։

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ